Լրահոս
Օրվա լրահոսը

Բուրժուադեմոկրատական հեղափոխությունն ավարտվեց «մեծարգո Սերժ Սարգսյանին ուղղված նամակով»

Փետրվար 20,2015 15:08

«Նախագիծն ունի երկու մաս` իրավական և քաղաքական, և երկու մասերն էլ հստակ ձևակերպված են, զուտ փաստաթղթում ավելի շատ իրավական ձևակերպումներ են, իսկ քաղաքական գնահատականները ես տվել եմ իմ խոսքում»,-խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում մանրամասնելով Սերժ Սարգսյանի իմպիչմենտին վերաբերվող իր ներկայացրած նախագիծն, ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հակադարձելով գործընկերների դիտարկումներին, թե իր հեղինակած նախագիծը իրավական տեսանկյունից բավական շատ թերություններ ունի :

Հիշեցնենք, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց եւ մերժվեց վիճելի նախագիծը:

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ պատգամավորական ստորագրահավաք չի նախաձեռնելու հարցն արտահերթ կարգով օրակարգ ներառելու համար. «Մեկ անգամ արդեն նախաձեռնել ենք, երկրորդ անգամ նույնը անել… Սա իրավական ընթացակարգով եկավ, հասավ այս կետը, այս կետից հետո արդեն ասել ենք` ինչ ճանապարհով ենք առաջնորդվելու»:

Իր երբեմնի դաշնակից ու թիմակից ընկեր Գագիկ Ջհանգիրյանի որակումներին  վերաբերվող լրագրողների հարցերին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հայտնի իրադարձություններից հետո ՀԱԿ-ի ղեկավար կազմից ես ամեն ինչ էլ սպասում եմ… Թող Գագիկ Ջհանգիրյանը գրագետ նախագիծ գրի Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու համար, ես կողմ կքվեարկեմ` առանց քննարկման»:

Իսկ թե ինչո՞ւ հեղափոխության մասին խոսող քաղաքական ուժերը չեն միանում իմպիչմենտի պահանջին, Փաշինյանը նկատեց. «Այն ուժերի մասին, որ խոսում եք, իրենք հիմա մեծարգո Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակներ գրող քաղաքական ուժեր և գործիչներ են, և ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ի վերջո բավարար կամք ունենար դեռևս երկու տարի առաջ հայտարարելու, որ իր հրապարակած բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն ավարտվելու է մեծարգո «Սերժ Սարգսյանին ուղղված նամակով»,-ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728