Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել, բայց ստորագրությունները՝ ոչ

Փետրվար 20,2015 14:44

«Հռչակագրում երևում է  քաղաքացիների մեծամասնությանը սիրաշահելու ցանկությունը, քանի որ ուսումնասիրվել և հասկացվել է, որ պահանջատիրությունը հասարակության համակրանք է առաջացնում»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հռչակագրին, այսպիսի կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա՝ հենց այդ պատճառով է պահանջատիրությունը դարձել հռչակագրի հիմքը, թեև հակասում է նախորդ տարիների աշխատանքներին բովանդակությունը:

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ իշխանությունն այդ ամենն անում է ներքին կայունություն պահպանելու համար: Պարոն Նավասարդյանի տպավորությամբ՝ նույն վերաբերմունքը չկա հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ. «Թեև ՀՀ նախագահի որոշումը հետ է կանչվել խորհրդարանից, սակայն ստորագրությունները հետ չեն կանչվել: Ըստ նրա, եթե ստորագրությունները նույնպես հետ կանչվեն, ապա դա ևս կլինի ներքին ճնշման արդյունք, և ոչ թե ճիշտ որոշում կայացնելու արդյունք»:

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ ՀՀ-ն 2008-ին կարիք ուներ աշխարհին ցույց տալու, որ ինքը պատրաստ է հարաբերությունների Թուրքիայի հետ, իսկ ստորագրությունները հետ կանչելը սխալ կլիներ: Նա նկատեց, որ խորհրդարանից արձանագրությունների վավերացման որոշումը հետ կանչելը Հայաստանին և Թուրքիային բերեց նույն կարգավիճակին: Պարոն Նավասարդյանը նշեց. «Դա ամենաարդարացված դիրքորոշումն է»:

Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակը ևս այս պահի դրությամբ աշխատում է հօգուտ ՀՀ արտաքին քաղաքականության, քանի որ ապրիլի 24-ի նախօրյակին այնուամենայնիվ, հնարավոր եղավ ապահովել ներքաղաքական կայունություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728