Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիխանյանը՝ Տեր-Պետրոսյանի նշած խառնակիչների մասին. «Ավելի լուրջ եւ ավելի կարեւոր խնդիրներ կան»

Փետրվար 20,2015 14:39

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի անցած ճանապարհի մասին պատմող իր «Սրտի պարտքը» հրապարակման մեջ խոսում է ԲՀԿ-ի ներսում խառնակիչների մասին:

Այսօր Aravot.am-ը ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց՝ Դուք բացահայտե՞լ եք, ովքե՞ր են Գագիկ Ծառուկյանի թիկունքում այդ խառնակիչները: Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ես նպատակահարմարություն չեմ տեսնում հիմա անդրադառնալու այդ հարցին եւ զբաղվելու դրանով: Ես կարեւորություն չեմ տալիս այդ հարցին անդրադառնալու եւ դրանով զբաղվելու: Հիմա ավելի լուրջ եւ ավելի կարեւոր խնդիրներ կան, քան դա»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների խմբակն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից եւ հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի. «Թե՛ Ծառուկյանին, թե՛ «Բարգավաճ Հայաստանին», եւ թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի՝ մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները»:

Քանի որ ԲՀԿ-ում վերլուծություններով հանդես են գալիս Անդրանիկ Թեւանյանը, Երվանդ Բոզոյանը, Վահե Հովհաննիսյանը, ուստի այս մեղադրանքն առաջին հերթին նրանց հետ է կապվում: Նրանք երեքն էլ կամ անջատել են իրենց հեռախոսները, կամ չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728