Փետրվարի 11-ին Մինսկում Անկախ պետությունների համագործակցության գործադիր հանձնաժողովում տեղի է ունեցել մասնագետների խմբի նիստ Համագործակցության հայեցակարգի նախագծի ներդաշնակեցման նպատակով, որպեսզի մշակեն քայլեր ԱՊՀ հանրապետություններում քաղցկեղի դեմ պայքարի համար:
Evrazesnews.ru-ի փոխանցմամբ՝ ԱՊՀ գործադիր հանձնաժողովից հայտնել են, որ նախագահող է ընտրվել «Ն.Ն. Ալեքսանդրովայի անվան ուռուցքաբանության եւ բժշկական ռադիոլոգիայի հանրապետական գիտա-գործնական կենտրոնի» տնօրենի տեղակալ Նատալյա Անտոնենկովան:
Փորձագետները քննարկել եւ համաձայնեցրել են Հայեցակարգի նախագիծը, հաշվի առնելով Հայաստանից, Բելառուսից եւ Ուկրաինայից ստացված առաջարկությունները եւ դիտողությունները:
Փորձագիտական խումբը որոշել է Հայեցակարգի նախագծի փորձագետների մակարդակով համաձայնեցման գործընթացը, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների եւ արտաքին գործերի նախարարների խորհրդի այս հարցով որոշումների նախագծերը համարել ավարտված: ԱՊՀ-ի գործադիր կոմիտեին առաջարկվել է սահմանված կարգով Հայեցակարգի նախագիծը ներկայացնել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների քննարկմանը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ այս փաստաթուղթը սահմանում է քաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշման եւ բուժման, ինչպես նաեւ բժշկական, տնտեսական, իրավական եւ սոցիալական բնույթի միջոցառումների համաձայնեցված գործողությունների հիմնական սկզբունքները, որոնք ուղղված կլինեն պահպանելու, ամրապնդելու մարդու առողջությունը եւ ապահովելու նրա երկարատեւ եւ ակտիվ կյանքը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ