Փետրվարի 19-ին, ժամը 11.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի դիմաց վրաերթի ենթարկելով 82-ամյա կնոջ, այնուհետև բարձրացել է մայթեզր և վրաերթի ենթարկել 30-ամյա կնոջ և 8 ամսական երկվորյակ տղաների, որից հետո բախվել է նույն հասցեի դիմաց գտնվող ցանկապատին:
Պատահարի հետևանքով ուղևորուհին և վրաերթի ենթարկված 4 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ երեխաներից մեկը` Տիգրան Հարությունյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն
Լուսանկարները` shamshyan.com-ից