Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխվել է գազի ներտնային համակարգերի սպասարկման վճարման կարգը   (Տեսանյութ) 

Փետրվար 20,2015 13:38

Վերջին շրջանում կոմունալ վճարումները կատարելիս, սպառողները նկատել են, որ գազի ներտնային սպասարկման համար վճարն ավելացել է. մարդիկ մտածել են, որ «Գազպրոմը» թանկացրել է ներտնային ծառայությունները:

Այսօր «Զարկերակ» ակումբում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանն ասաց, որ այդ առնչությամբ սպառողներից բազմաթիվ բողոքներ են ստացել. խնդիրն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոփոխություն է կատարել գազի ներտնային համակարգերի վճարման կարգում:

Ըստ պարոն Չիլինգարյանի, նախկինում ներտնային սպասարկման վճարը կատարվում էր ամեն ամիս, այս տարվա հունվարի 1-ից միանգամից 3 ամսվա վճարը սպառողները պետք է նախապես վճարեն, սա ըստ էության կանխավճար է եւ հաջորդ վճարման ժամկետին այն կլինի զրոյական: «Գազի ներտնային սպասարկման վճարը չի ավելացել»,-ասաց Կարեն Չիլինգարյանը:

Ասուլիսի մեկ այլ մասնակից  Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանն էլ ասաց, կարգի փոփոխությունն, իրականում դրական քայլ է. հիմա սպառողը սպասարկման համար վճարելու է այն դեպքում, երբ իրոք տեսուչն այցելի ու ծառայություններ մատուցի: Ըստ Գրիգորյանի, նախկինում սպառողը վճարում էր, սակայն շատ էին լինում բողոքներ, որ վճարումներ կատարում են, սակայն տեսուչները ներտնային սպասարկում չէին կատարում: Հիմա, Գրիգորյանի փոխանցմամբ, վճարումը կկատարվի այն դեպքում, երբ տեսուչի եւ սպառողի ստորագրությունը կլինի, որով հաստատվելու է, որ իրոք սպասարկում կատարվել է. «Առաջ առնվազն 2 անգամ տարվա մեջ տեսուչը պիտի այցելեր ու ստուգում կատարեր, հիմա էլ պարտավոր է այցելել այնքան, որքան որ սպառողը կահազանգի, եւ միայն հավելյալ ծառայությունների, կամ որեւէ սարքավորում փոխելու դեպքում ավել վճար կկատարի սպառողը: Ասեմ, որ գազի ներտնային սպասարկման մեկ կետի համար տարեկան վճարը 2200 դրամ է»: Եթե տարեկան վճարը չկատարվի, այն դեպքում, երբ տեսուչն այցելել է, կա բնակչի կողմից այդ փաստը հաստատող ստորագրությունը, ապա տույժեր նախատեսված չեն, պարզապես կանջատեն գազամատակարարումը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728