Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի «անգրագետ» նախագիծն ու Գագիկ Ջհանգիրյանի «փշրված երազանքը» (Տեսանյութ)

Փետրվար 20,2015 12:47

«Ես իրավաբան եմ և այս նախագծի վերաբերյալ պետք է խոսեմ որպես իրավաբան: Իմպիչմենտ ինստիտուտը վերաբերվում է իրավագիտությանը, մասնավորապես այստեղ խոսքը գնում է որոշման նախագծի մասին, որտեղ մատնանշվում են քրեական հանցագործություններ, այսինք փաստաթուղթը իրավաբանորեն անգրագիտություն է, ուստի ես չեմ կրող կողմ քվեարկվել այս նախագծին»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

Jhangiryan-4

Հիշեցնենք, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր նիստում այսօր քննարկում էր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագիծը`ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին:

Իր պատասխան խոսքում Նիկոլ Փաշինյանն էլ՝ դիմելով Գագիկ Ջհանգիրյանին ասաց, որ հասկանում է վերջինիս` գլխավոր դատախազ դառնալու երազանքը ընդամենը մեկ օր առաջ հօդս ցնդեց և նա այժմ նոր ուղիներ պետք է փնտրի: «Այսօր այս ուղղությամբ առաջին քայլն արեցիք»,- ասաց նա` մեղադրելով ոչ միայն Ջհանգիրյանին, այլև ՀԱԿ-ին, որ վերջիններս սկսել են ընդունել Սերժ Սարգսյանին իբրև հանրապետության նախագահ: «Կարող եք իրար ջան ասել, ջան լսել, բաց կամ փակ նամակներ ուղղել իրար: Ով իմ ասածին կասի անգրագիտություն է, ես էլ նրան կասեմ անգրագետ է: Լիսկան էլ է դոկտոր պրոֆեսոր, թող Ջհանգիրյանը դրանով բան չանի»,- զայրացավ Փաշինյանը:

Նրա ելույթի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը լքեց դահլիճը` անպատասխան թողնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:

Նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և ասաց, թե Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի տեղը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկն է: «Ես Սերժ Սարգսյանին ցանկանում եմ տեսնել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ տարիներ անց նրանց կայցելեն ուսանողները և նրանց կհարցնեն, թե ինչու երկիրը նման վատ օրի հասցրեց: Նրանք կհարցնեն, թե ինչու էին այսքան կուրացել այս իշխանությունը կրելով: Ուսանողներն էլ այդ ամենից կօգտվեն և նման բռնապետեր այլևս մեր ժողովուրդը չի ունենա»,- ասաց Փոստանջյանը:

Փոստանջյանին հակադարձեց ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը`իր ելույթում հիշեցնելով «սուտ մատնություն» հոդվածի մասին եւ սպառնալով, որ իրենց իրավաբանները կարող են հակադարձ քայլեր նախաձեռնել:

Նախագիծը ձայների հինգ դեմ, մեկ կողմ հարաբերակցությամբ չներառվեց առաջիկա քառօրյայի նիստերում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728