Արդեն մի քանի օր է, ինչ բավական «ինտելեկտուալ» եւ «քաղաքակիրթ» բանավեճ է ընթանում նախկին եւ ներկա երկրապահների միջեւ։ Այդ առումով հատկապես ակտիվ էր հանրապետականների «ինտելեկտուալ» թեւի մեկ այլ գործիչ՝ Շմայսը։ Վերջինիս խիստ զայրացրել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) բաց նամակը՝ հասցեագրված ԵԿՄ ղեկավար եւ ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանին։ Նամակում Ռուբեն Գեւորգյանը խիստ քննադատել էր Մանվել Գրիգորյանին՝ իր խոսքը համեմելով մի շարք կծու մտքերով եւ նշելով, որ, մեջբերում ենք. «Օրերը խախանդվելուց հետո աչքերիս մեջ նայելով՝ «աչոտ» ես տալու»։
Այ, այս բանը Ռուբեն Գեւորգյանը չպիտի ասեր։ Ինչ ուզում էր, թող ասեր Մանվել Գրիգորյանի հասցեին, բայց «աչոտ» բառը չնշեր։ Որովհետեւ հենց «աչոտի» մասին խոսք գնաց, այս բանավեճին խառնվեց Շմայսը։ Վերջինս փայլուն տիրապետում է «աչոտի» գաղտնիքներին, ժամանակին կարդացել է հայ- գողական բառարանը, եւ ընդհանրապես, «աչոտի» դաշտում իրեն զգում է ինչպես ձուկը ջրում։ Սա ձեզ խորհրդարան չէ, որտեղ գնալիս խեղճ մարդը նույնիսկ ստիպված է լինում մի տեղ թաքնվել՝ լրագրողների աչքից հեռու։ Առաքել Մովսիսյանն էլ հայտարարել է, որ «Ծաղիկ Ռուբոն ինձ ունի «աչոտ» տալու» եւ Ռուբեն Գեւորգյանի հասցեին՝ իրեն բնորոշ «հարուստ» բառապաշարից որոշ արտահայտություններ արել։
Ի դեպ, Ռուբեն Գեւորգյանն էլ իր հերթին պատասխանեց Առաքել Մովսիսյանին։ Մեջբերում ենք բառացիորեն. «Շմայս խոսքդ լռությանս խախտելու պատճառ դարձավ, որի պարագայում կասեի, որ երբեք ոչ մի լնգուլավազ թող չհամարձակվեն քթները մտցնել մեծ մարդկանց խոսակցության մեջ։ Դա մեր մակարդակի կռված ախպերների խոսակցություն է, անկախ ներկայիս քաղաքական իրավիճակից»։
Հիմա հասկանալի է, որ երբ նման լուրջ, խոհափիլիսոփայական, թեմատիկ, ազգի համար կարեւոր բանավեճ է ընթանում այս «ինտելեկտուալների» միջեւ, Աշոտյանն ու Կարեն Ավագյանն իսկապես անելիք չունեն։
Կարդացեք նաև
Թեման, իհարկե, սրանով չի ավարտվի։ Ավելին, այն պետք է անպայման շարունակություն ունենա։ Քանի որ հակամարտող կողմերը փոխադարձ «աչոտ» են պահանջել, ուրեմն, ճշտով ու էլի ինչ որ «մոմենտներով աչոտը պետք է տրվցվի»։ Այնպես որ, սպասենք զարգացումներին։
Հ.Գ. Մոռացանք հարցնել. լնգուլավազը ի՞նչ է:
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում