Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները դարձյալ ժամանակ տվեցին

Փետրվար 20,2015 12:36

«Նաիրիտի» գործազուրկ աշխատակիցները այսօր վաղ առավոտից հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով պատասխան տալ իրենց աշխատավարձերի մարման վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, այսօր նրանց կառավարությունից պետք է պատասխան տրվեր:

Նաիրիտցիները «պարտքի մարում» գոչելով, «Մենք չենք ուզում դառնալ գաղթական», «Մի բռնաբարեք ՀՀ օրենքները», «Աշխատավարձերի ստացումը մարդու իրավունքն է» ցուցապաստառները ձեռքներին սպասում են կառավարության դիմաց:

Նրանք վճռական են տրամադրված, ասելով, որ եթե մինչեւ ժամը 13-ը իրենց պատասխան չտրվի, իրենք կշարժվեն դեպի նախագահի նստավայր՝ պահանջելու իրենց 5 մլրդ դրամի չմարված աշխատավարձերը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728