Երկու տարի շարունակ Լեւոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» դեմ պայքարողներն այսօր ցնծության մեջ են ու տարբեր պուճախներից ձայներ են արձակում՝ իբր «տեսա՞ք, որ մենք ճիշտ էինք, տեսա՞ք, որ օլիգարխը չի կարող պայքարել իշխանությունների դեմ, տեսա՞ք, որ չարժեր հույսեր կապել ԲՀԿ-ի հետ» եւ այլն։
Իրականում, եթե ազնիվ լինեին, պիտի այլ կերպ դնեին հարցը՝ «տեսա՞ք, որ մենք ճիշտ էինք, տեսա՞ք, որ ռեսուրսները կապ չունեն՝ իրական վտանգ զգալու դեպքում ռեժիմը առանց աչք թարթելու տանկեր ու «սպեցնազ» էլ դուրս կբերի ժողովրդի դեմ, պետք եղավ՝ հարյուրավոր ու հազարավոր մարդկանց էլ կգնդակահարի» եւ այլն։ Բայց այդ դեպքում կստացվեր, որ տնաբույծ արմատականները Սերժ Սարգսյանին են մեղադրում, իսկ դա ցանկալի չէ՝ հաշվի առնելով հետագա «կառուցողական համագործակցության» հեռանկարը։ Դրա համար էլ հարցն այնպես են ձեւակերպում՝ իբր մեղավորը Կոնգրեսն է։ Այսինքն՝ իշխանությունները հեչ մեղավոր չեն, որ ակնհայտ քաղաքական ենթատեքստով խուզարկություններ են իրականացնում, տասնյակ մարդկանց բերման ենթարկում, Ապառնում բռնություններ կիրառել հանրահավաքների մասնակիցների նկատմամբ, վնասել լիդերների ընտանիքների անդամներին եւ այլն, այդ ամենի մեղավորը Կոնգրեսն է։ Հիմա հարց է ծագում՝ քաղաքական կուլիսներում կամ սոցկայքերամ այս «գաղափարը» տարածողներն ինչո՞վ են տարբերվում, ասենք, Կարեն Ավագյանից կամ Շմայսից։ Նրանք էլ են, չէ՞, նույն բանն ասում՝ «էս սաղ Լեւոնն ա մեղավոր, մենք մեր համար խախանդ էս երկիրը լափում էինք, էկավ սաղին խառնեց իրար»։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում