Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀԿ խորհրդի վերջին նիստում հնչած բոլոր գնահատականները համարում եմ տեղին եւ համարժեք». «Իրատես de facto»

Փետրվար 20,2015 11:50

«Ի վերջո, ի՞նչ կատարվեց, ինչպիսի՞ն է իրավիճակի Ձեր գնահատականը»,- հարցրել են ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանին:

– Ոչ մի ներկայացում էլ չկա,- վստահեցրեց տիկին Աճեմյանը։- Պարզապես ՀՀԿ նախագահը կանխեց որոշակի բացասական երևույթներ, որոնք կարող էին լինել։ Կարծում եմ, հիմա հանրահավաքների, հակասահմանադրական կոչերի ժամանակը չէ։ Համախմբման ժամանակն է։ Առջևում ցեղասպանության 100-րդ տարելիցն է, որի շրջանակներում ծրագրեր պետք է իրականացվեն։ Մենք սահմաններ պահելու, անվտանգության հարցեր ունենք։ Ներքին ջլատումը, իրար դեմ պայքարը մեզ միայն թուլացնում են ու ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու։ ՀՀԿ խորհրդի վերջին նիստում հնչած բոլոր գնահատականները համարում եմ տեղին և համարժեք։ Այսպիսի լուծում էլ պետք է լիներ։ Ինչ վերաբերում է հաշտեցմանը, բազմիցս ասվել է, որ հանրապետության նախագահը կողմ է համագործակցությանը, կոալիցիոն կառավարությանը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ որոշ գործիչներ կամ գերագնահատում են իրենց ուժերը, կամ չեն հասկանում այն պատասխանատվությունը, որ իրենց ուսերին կա:

– ՀՀԿ խորհրդի նիստից հետո Ձեր շատ կուսակիցներ սկսեցին նախագահի ելույթի «մոտիվներով» քննադատել Գագիկ Ծառուկյանին։ Այս հաշտեցումից հետո նրանք անհարմար վիճակի մեջ չե՞ն հայտնվելու։

– Նախ՝ յուրաքանչյուր գործիչ պիտի հասկանա, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ։ Հետագայում, կարծում եմ, նախագահի հնչեցրած դրույթներն ի կատար են ածվելու, և որոշակի իմաստով Հայաստանի խորհրդարանական հարթակում քաղաքականությունը փոխվելու է։

– Ի՞նչ նկատի ունեք։

– Դատելով նաև ԲՀԿ ղեկավարի վերջին հայտարարությունից, այդ կուսակցությունում որոշակի փոփոխություններ տեղի կունենան։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728