Մարդիկ, ովքեր հույս էին կապում ԲՀԿ-ի հետ, կտրուկ հիասթափություն ապրեցին։ «Ժողովուրդը» զրուցել է մտավորականների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը ստեղծված իրավիճակի շուրջ։
Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, օրինակ, խոստովանեց, որ շատ է տխրել այս պրոցեսներից հետո։ «Ես ժողովրդի մարդ եմ եւ տեսնում եմ, որ հասարակության շրջանում ընկճվածություն կա։ Վերջինս լավ ապագայի հույսեր, փոփոխության հեռանկար է ունեցել, որը չի իրականացել։ Հիասթափությունը պատեց ժողովրդին հատկապես երկու առաջնորդների՝ գաղտնիության քողի տակ կայացած հանդիպումից, պայմանական հաշտությունից հետո։ Մարդիկ հասկացան, որ ոչ մի փոփոխություն էլ չի լինելու»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց նա:
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում