Ներքաղաքական վերջին զարգացումների ու դրանցում ազատամարտիկների հնարավոր մասնակցության վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանին.
– Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս կգնահատեիք Ծառուկյանի նախօրեի ելույթն ու փետրվարի 20-ի հանրահավաքի չեղյալ հայտարարումը։
– Նախ՝ ես ասեմ, ոչ չեմ կարծում, թե ԲՀԿ-ն լքեց ընդդիմադիր դաշտը, միգուցե նահանջեցի՞ն չգիտեմ, բայց նահանջը դա պարտություն չէ, նահանջը դա մարտավարություն է։ Որ հետ է քաշվել ԲՀԿ-ն՝ դա հաստատ է, միգուցե մարդիկ մտածում են, որ կարող էր սարսափելի արյունահեղության խնդի՞ր լինել։ Ես երբեք այն մարդկանցից չեմ եղել, որ պայքարը անձնավորի, իսկ եթե ԲՀԿ-ն հետ է քաշվել, դա դեռ չի նշանակում, որ նա պարտվել է։ Մենք չգիտենք՝ նա վաղը ինչ մարտավարություն կընտրի, ինչպես կպայքարի… Փաստ է, որ այդ նահանջը ժողովրդին սարսափելի ձեւով թեւաթափ է արել ու կոտրել է։ Կարծում եմ՝ դեռ պետք է սպասենք, ոչ ոք չգիտի մեկ ժամ հետո ինչ կլինի, հիմա մենք պետք է մեր շարքերը ավելի խտացնենք ու շարունակենք պայքարը։
– Այսինքն՝ շարունակո՞ւմ եք հույսեր կապել Գագիկ Ծառուկյանի հետ։
Կարդացեք նաև
– Հույս կապելը ո՞րն է, ես ոչ մեկի հետ հույս չեմ կապում, ես ժողովրդի հետ եմ կապում հույսերս եւ ուզում եմ հույսեր ունենալ, որ ազգի վերակենդանացում տեղի կունենա… Մեր հայրենիքը հիվանդ է, բժշկի հետ հույս չկապե՞մ։ Ոչ ոք
այս իրավիճակում ու այս պահին իրավունք չունի միանշանակ գնահատական տալու, մենք տեսնում ենք, որ ԲՀԿ-ից մարդկանց բռնել են, ստուգումներ են արել։ Ես ասացի՝ ոչ մեկի նահանջի մեջ պարտություն չեմ տենում, բայց հավատացեք՝ չեմ էլ պաշտպանում։ Իմ մեջ հույս եմ փայփայում, որ պայքարը կվերականգնվի, բայց ես այնքան էլ չեմ արդարացնում որեւէ նահանջ։ Բայց միգուցե այդ մարդկանց համար ավելի տեսանելի բանե՞ր կան, միգուցե արյունահեղությունի՞ց վախեցան։ Մենք զինվորականներ ենք ու խոսք ենք տվել լինել ժողովրդի կողքին ու համախոհ այն որոշումներին, որոնք կայացվում են։
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Այսօր հույսեր կարելի է կապել միմիայն Ժիրայր Սեֆիլյանի ու նրա թիմի հետ…