Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորը փորձում են կոծկե՞լ. «Հայկական ժամանակ»

Փետրվար 20,2015 10:43

ԼՂՀ ոստիկանությունը դեպքից մի քանի օր անց՝ փետրվարի 7-ին, քրգործ էր հարուցել միայն ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանին եւ Ռուստամ Ավետիսյանին ծեծի ենթարկելու եւ նրանց մեքենաները վնասելու փաստի առթիվ։ Նրանք եկել էին ավտոերթի մասնակիցներին դիմավորելու։ ԼՂՀ ոստիկանությունը, սակայն, նշում է, թե ծեծի ենթարկողները հայտնի չեն։ Հիմնադիր Խորհրդարանի խոսնակ Վարուժան Ավետիսյանը երեկ հայտարարեց, թե համոզված է, որ այդ գործն էլ կոծկվելու է, որովհետեւ իրականում իրենց համար հաստատապես հայտնի է, թե ովքեր են ծեծողները, սակայն գործի ֆաբուլան այնպիսին է, որ իբրեւ թե հայտնի չէ՝ ովքեր են, եւ նոր պիտի բացահայտեն դա։ «Բնականաբար՝ չեն բացահայտվի կամ միջանկյալ մի տարբերակով էլի կկոծկեն։ Այսինքն մեկին, երկուսին կգտնեն, որ կընդունեն, որ իրենք են արել, բայց նրանք, բնականաբար, կազմակերպիչների եւ հիմնական ակտիվ ծեծողների հետ կապ չեն ունենա։ Ես անգամ չեմ զարմանա, եթե իմանամ, որ ոչ մի ծառայողական քննություն էլ չի կատարվել։ Դեպքից հետո պետք է անմիջապես քրեական գործ հարուցվեր, որովհետեւ հանցագործության հատկանիշներն ակնհայտ են, բայց քրգործ հարուցելու փոխարեն՝ ծառայողական քննություն է կատարվում, որովհետեւ Հայաստանում յուրացրել են հայ ժողովրդի իշխանությունը, հանցագործ են եւ այդպիսի մեթոդներով շարունակում են յուրացրած պահել իշխանությունը եւ կառավարել երկիրը»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Ըստ նրա, ծառայողական քննությունը չի կարող այդքան երկար տեւել, բայց անկախ ամեն ինչից քրեական հանցագործության հատկանիշների ակնհայտ լինելու պարագայում, ծառայողական քննություն չեն կատարում, ծառայողական քննություն կատարում են՝ պարզելու համար, թե արդյո՞ք ծառայողի գործողություններում ինչ-որ խախտումներ կան եւ եթե կան, ապա դրանք հանցագործությո՞ւն են, թե ոչ, որպեսզի հետո լուծեն քրեական գործ հարուցելու հարցը, ծառայողական քննություն այն դեպքում են նշանակում, երբ առաջին հայացքից բացարձակապես ակնհայտ չէ, թե կա՞ արդյոք հանցակազմ, թե ոչ։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728