Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Խաչատրյան. «Աբրահամ Մանուկյանի հետ խնդիր չեմ ունեցել». «Հրապարակ»

Փետրվար 20,2015 10:35

Ձեռք բերված ապացույցներից իրավապահները եզրակացրել են, որ Արտակ Խաչատրյանի առեւանգման մեջ խառնված է ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, որը Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի փեսան է։ Բայց առեւանգման պատճառը ոչ թե քաղաքական է, այլ՝ անձնական։ Հնարավոր է՝ եղել են ֆինանսական բնույթի հարցեր։

Արտակ Խաչատրյանը ասաց, որ Արթուր Մանուկյանի հետ ուղղակի մի քանի անգամ հանդիպել է. «Ուղղակի մի քանի անգամ կուսակցական միջոցառումների ժամանակ հանդիպել եմ, որեւէ անձնական խնդիր չունենք։ Աբրահամ Մանուկյանի հետ եւս խնդիր չեմ ունեցել, նրա հետ ավելի շատ եմ շփվել, բայց էլի խնդիր չեմ ունեցել»։

Գործի շրջանակներում մեղադրյալներ չկան, ինքը լրատվամիջոցներից է իմացել, որ Աբրահամ Մանուկյանի որդին հարցաքննվել է, այնուհետեւ լքել Հայաստանը։

Դրանից բացի, ոստիկանները տեղազննություն էին կատարել Աբրահամ Մանուկյանի տարածքում՝ «Տեցի կռուգում» գտնվող Հայկոոպի բազայում։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728