Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բուրժուա-քնարական տեղափոխություն. «Ժամանակ»

Փետրվար 20,2015 10:29

Լևոն Տեր-Պետրոսյանի «սրտի պարտքը» հետաքրքրական է երկու օր առաջ Սերժ Սարգսյանին ուղղված դեմ առ դեմ նստելու առաջարկի ֆոնին, որը ԲՀԿ-ական շրջանակները արդեն հասցրել են ակնարկել որպես «30 արծաթով վաճառվելու» փորձ: Հարկ է նկատել, որ Տեր-Պետրոսյանի վիճակը այսօր շատ ավելի բարդ է, քան Ծառուկյանինը, որովհետև Ծառուկյանի դեպքում, այսպես ասած, կա ինտելեկտի բացակայության արդարացումը, այսինքն` այն ընկալումը, որ նա այնքան էլ լավ չէր հասկանում քաղաքականությունից և հայտնվեց մի տեղում, որն իրենը չէր և չէր կարող լինել: Եվ մեծ հաշվով Ծառուկյանից, ըստ էության, ոչ ոք ավելին չէր էլ սպասում, նա ինքն էլ ավելին կարծեք թե առանձնապես երբեք էլ չի խոստացել, եթե չհաշվենք վերջին երկու-երեք օրերը: Իսկ ահա Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական վերլուծության հանգույն արդեն մոտ երեք տարի աջ ու ձախ պախարակում էր վերլուծության հանդեպ դույզն իսկ կասկած ունեցողներին և քշում իշխանափոխության նավը՝ նավապետի հպարտ դիրքերից: Այսօր նավը խորտակվել է, և պատասխանատվությունը մնացել է նավապետի վրա:

Մի կողմից Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին մեծահոգաբար արդարացնելով` փորձում է նաև պատասխանատվությունը նրա վրա դնել, այսինքն` դնել նրա վրա, հետո մեծահոգաբար արդարացնել այն կրել չկարողանալու համար, իսկ մյուս կողմից էլ` առանց նավի մնացած նավապետը ունի կողմնորոշվելու և տեղի ու դերի խնդիր, որովհետև Գագիկ Ծառուկյանը լավ թե վատ պայմանավորվել է Սերժ Սարգսյանի հետ, իսկ Տեր-Պետրոսյանի առաջարկին Սարգսյանը դեռ չի արձագանքել: Այնպես որ` ՀԱԿ-ի առաջնորդը միաժամանակ խնդիր ունի չայրել կամուրջները ԲՀԿ-ի հետ, որպեսզի Սերժ Սարգսյանի մերժման դեպքում հնարավոր լինի վերանորոգել Գագիկ Ծառուկյանի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ և քաղաքական ինչ-որ դերակատարում ապահովել բոլոր առումներով ԲՀԿ-ի կցորդի կարգավիճակ ստացած իր քաղաքական ուժի համար:

Այս ամենով հանդերձ, սակայն, մի հարց կա, որը բացարձակապես կապ չունի ներքաղաքական այս վայրիվերումների կամ առևտրական հարաբերությունների հետ, և այդ հարցը հետևյալն է՝ իսկ որևէ մեկը «սրտի պարտք» ունի Մարտի 1-ի զոհերի հանդեպ, և ինչու այդ պարտքը մինչև այսօր արտահայտված չէ:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728