Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամբոխային» խայթոցներ

Փետրվար 20,2015 10:06

Ես դեմ եմ որեւէ անձի վրա «կոլեկտիվ հարձակումներին»՝ լինի այդ անձը հանրապետության նախագահը, քաղաքական կամ, ասենք, մշակութային որեւէ գործիչ: Այդ «կամպանիաների» մեջ ես տեսնում եմ ոչ միայն մեր ոչ վաղ անցյալի հետքերը, այլեւ ավելի խորը թերություն՝ անհատն այդպիսով «փախչում է» ամբոխի մեջ՝ փորձելով խուսափել իր անձնական պատասխանատվությունից: Կուսակցական («համաժողովրդական») համաժողովներում, խորհուրդների նիստերում, ինչպես նաեւ հանրահավաքային ելույթներում պարտադիր կա այդ պահը՝ արի ես էլ մի հատ կծեմ, խայթեմ, ընդգծեմ իմ նշանակությունն ու խիզախությունը: Դե, իսկ համացանցը, Ֆեյսբուքը տալիս են «ամբոխային մտածելակերպի» վառ նմուշներ:

Հիմա այդ հարձակումների թիրախն է դարձել Գագիկ Ծառուկյանը: Մի կողմ թողնենք նրա եւ նրա կուսակցության հասցեին հնչած քննադատությունը, որը շատ դեպքերում տեղին է: Հիմա խոսքն այլ բանի մասին է. պարզվում է, որ մեր «ամբոխի» մեջ ուղղակի վխտում են ռադիկալներն ու արյունարբու հեղափոխականները, որոնք պատրաստ են մեր փոքր երկիրը գցել ցնցումների մեջ՝ պարզ չէ, թե հանուն ինչի: Վա՞տ է, որ քաղաքական ուժերը բանակցում են, վա՞տ է, որ պայմանավորվում են, վա՞տ է, որ նրանք հասկանում են արտաքին ուժերի գործոնը, որը, մեղմ ասած, միշտ չէ, որ դրական է: Ինձ համար առավել զավեշտալի է, որ հատկապես համացանցի այդ «վիրտուալ չեգեւարաների» մեծ մասն ապրում է Հայաստանից դուրս, այսինքն՝ իրենց հեղափոխական կոչերի հետեւանքները չեն վայելելու: «Ամբոխի» մի մասն էլ, հավանաբար, ցնցումներ չի ուզում, պարզապես վարակված է ծայրահեղ ցինիզմով կամ ապրում է «վերխ վեկալելու» եւ «նակազատ անելու» տղայական պատկերացումներով:

Այնպես որ՝ հերթական անգամ գիտակցելով, որ իմ կարծիքն ամբոխահաճո չէ, ասեմ, որ ԲՀԿ-ի՝ փետրվարի 18-ին կայացրած որոշումը ճիշտ էր, եւ նրանք, ովքեր պատրաստվում էին իրավապահների հետ բախումներ սադրել, թող առնվազն իրենց այդ «ազնիվ մտադրությունը» հետաձգեն:

Ասեմ նաեւ, որ ճիշտ եմ համարում առաջին նախագահի նամակը եւ նախագահ Սարգսյանի հետ հանդիպելու իր առաջարկը՝ անկախ հանդիպման թեմաներից եւ շարժառիթներից: Տեր-Պետրոսյանի այդ քայլը նույնպես արժանացել է «ամբոխային» խայթոցների: Ինձ թվում է՝ ներկայիս նախագահն այդ առաջարկը պետք է ընդունի: Թե ինչպես կարելի է «վերախմբագրել» արդեն հրապարակված հռչակագիրը, ես, ճիշտն ասած, չգիտեմ: Բայց կարեւորը բարի կամքն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Լիովին համաձայն եմ, մանավանդ համակարգչային Չեգեվառաների պահով: Դրանք իհարկե մեծ հաշվով ավելի շատ ծիծաղելի են, քան վտանգավոր, քանի որ կամ Հայաստանում չեն գտնվում, կամ էլ նապաստակների մեկն են և երբեք իրենց օնլայն պայքարը չեն վերածի իրականի: Չ՞է որ համակարգչի առաջ՝ իրենց տան դիվանի վրա, չկան մահակավոր ոստիկաններ, հրմշտոց, անձրև, քամի…. Բայց ՛՛գաղջ՛՛ մթնոլորտ այդ մասսան իհարկե ձևավորում է, այն էլ ոնց…
    Ինչ վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանի նամակին, դա էլ եմ դրական գնահատում: Երբեք չեմ թաքցրել իմ վատ վերաբերմունքը այդ մարդու նկատմամբ: Բայց երկրիս վարկանիշին և մեր համազգային թիվ մեկ խնդրի լուծմանը նպաստող ցանկացած քայլ կողջունեմ, թեկուզ ով ուզում է այդ քայլը արած լինի:
    Ռոմանտիկորեն զարգացնելով այդ նամակի թեման՝ երջանիկ կլինեի տեսնել մեր երեք նախագահներին իրար կողք կանգնած և միասնական հայտարարություն անելիս, մոտավորապես այս տեքստով՝
    … ունենալով բազմաթիվ տարակարծություններ երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում խնդիրների լուծման ուղիների մասին, չդադարեցնելով պայքարը քաղաքական դաշտում առաջնության և իշխանության համար, ՄԵՆՔ՝ ՀՀ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՍ մեր միասնությունն ենք հայտնում հայ ժողովրդի արդեն մեկ դար տևողություն ունեցող պահանջատիրության հարցում և հայտարարում ենք…

    • Արսեն says:

      Երեք նախագահներին իրար կողք տեսնելը՝ ինձ հիշեցրեց սովետական «նալ» 1 ռուբլիանոցը՝ Մարքսի, Էնգելսի և Լենինի պրոֆիլներով՝ «ղուշ» կողմի վրա..)))..
      Երբ որ խոսում ես Հանրապետության Երեք նախագահնեարի մասին՝ նկատի ունես վերջին 5 նախագահական ընտրությունները կեղծած մարդկանց?…))))..
      Ւսկ ընդհանրապես, ինձ զվարճացնում է, որ եվ դու և Աբրահամյանը ինչ՟որ քաղաքական դաշտ և քաղաքական պայքարի էլեմենտներ տեսաք վերջին դեպքերում…
      Այդ «ամբոխը», որի պահվածքից այդքան դժգոհ է իրեն «արիստորատ» կամ երևի «մեծ մտածող» համարող Ա. Աբրահամյանը՝ նույնպես մեղք չունի։ Երբ է քաղաքական պայքար տեսել, որ իմանա դա ինչ է, և հասկանա, որ արհամարելի են և «քաղաքական գործիչներ» Ս. Սարգսյանը, և Գ. Ծառուկյանը և Լ. Տեր-Պետրոսյսնը …
      Այդ «ամբոխը», պարոն Աբրահամյան, ընտրողներն են… ուզում ես «ամբոխ» չլինեն՝ չկեղծվող ընտրություններ ապահռվվիր, իրավական հավասար դաշտ ապահովվիր և մինիմալ սոցիալական պայմաններ երաշխավորիր՝ կդադարեն «ամբոխ» լինելուց… Քե չէ, ռեալ ֆեոդալական երկրում, որպես «թերթային արիստոկրատ» հարձակվել ես «վիրտուալ Չեգեվարաների» վրա..)))..

      • Հրանտ Պապիկյան says:

        Շնորհավորում եմ արգելափակումից ազատվելդ Արսեն))))))
        Բայց ասա, որ այդ երեքի միասին հայտարարությունը լավ Փիար քայլ կլիներ աշխարհի առջև… Մենակ պիտի խոստանաս որ եթե հանկարծ այդպիսի բան անեն, դու այդտեղ իրանց մասին ճիշտը չպատմես… ))))))

  2. Hayk says:

    ————” պարզվում է, որ մեր «ամբոխի» մեջ ուղղակի վխտում են ռադիկալներն ու արյունարբու հեղափոխականները, որոնք պատրաստ են մեր փոքր երկիրը գցել ցնցումների մեջ՝ պարզ չէ, թե հանուն ինչ”————————————–Հենց Ձեր նշած արյունարբուներին ամենաշատ սիրում եք դուք՝ լրագրողներդ, օրը 25 ժամ ձեր թերթերի էջերում ներկայացնելով դրանց ամեն մի ծայրահեղությունը(ղժղժան, հայհոյեն, սադրանքներ սարքեն, պառկեն ասֆալտին…..), հետո էլ սկսում եք ձեր մեկնաբանությունները՝ վայ, հասեք, մարդու իրավունքները խախտեցին: Այդպես չէ, պ. Աբրահամյան????? Շատ ճիշտ հարց եք տվել՝ ՈՒՄ ՀԱՄԱՐ???!!!!

  3. Hayk says:

    Ոնց եղավ, որ մեր երկրում( մի բուռ հողի), մի քանի հարյուր ծախված ռադիկալներ կարողացան այսքան սադրանքներ սարքել? Ոնց?? Ով բուծեց դրանց?? Ում համար են դրանք փորձում ապակայունացնել երկիրը?? Ինչու չեն թողնում ժողովուրդը գոնե մի քանի ամիս հանգիստ ապրի, առանց ցնցումների?? Ով զոռով մտցրեց էդ վտանգավոր «մշակույթը»?? Ում հանգիստ չի տալիս խաղաղ Հայաստանը?? Ում անտեսանելի ձեռքով է կատարվում այս ամենը? Որ մեկիս մտքով կանցներ, թե հնարավոր կլինի թշնամացնել մեր այդքան խաղաղասեր ժողովրդին??

  4. Մարգար Մախսուդյան says:

    == …եւ նրանք, ովքեր պատրաստվում էին իրավապահների հետ բախումներ սադրել, ==
    Երևի մի պահ ենթադրել եք, թե Սահմանդրությունն արդեն մեր երկրում գործում է, և իրավապահները սկսել են բռնություն կիրառել միայն սադրանքի առկայության դեպքերում, զորօրինակ՝ ոստիկանությունը տիեզերքից հաղորդում է ստանում, որ ԲՀԿ գրասենյակներից մեկում 19 հոգի շուտով իրար հետ վիճաբանելու են, և դա կանխելու համար մի մեծ շարասյունով և տի-րու-րի-րու-ներով մեկնում է սադրանքի օջախ, բոլորին անխտիր բերման ենթարկում, օրենքով սահմանված երեք ժամ պահելուց հետո՝ մեծահոգաբար ազատ արձակում, կամ մի գիշերվա մեջ 200 /երկու հարյուր/ հոգու աշխատանքից ազատում են, փոխարինելով նրանց ՛՛յուրայիններով՛՛:
    Այս և այլ տրագիկոմեդիա հիշեցնող ՛՛իրավապահ՛՛ գործողություններից հետո առողջ մարդկանց մոտ անգամ կարող է անորեքսիա առաջանալ, սակայն սրանք ընդամենը մանրուքներ են այն համեմատ այն բանի, թե ինչ տեղի ունեցավ ս.թ. փետրվարի 12–ին ու դրանից հետո, իշխանության լծակներին տիրապետողների կատարմամբ. ստամոքս-աղիքային տրակտի և ներքին օրգանների մի խայտառակ ստրիպտիզ՝ զուգակցված շրջակա միջավայրի հարկադիր աղտոտմամբ:
    Իմ պայծառ լավատեսությամբ հանդերձ դժվարանում եմ ասել, կկարողանա՞ արդյոք հայոց պետականությունը դիմանալ սեփական իմունիտետին հասցված ՁԻԱՀ-ի նման հարձակումից: Երևի՝ 50 : 50.
    Եթե ինձանից ավելի լավատեսներ կան, թող ձայն հանեն, թե չէ այնպիսի տպավորություն է, ասես արդեն հողն են լցնում:

  5. Ruben says:

    Եթե Սերժ Սարգսյանը իրականացնի (գնա սխրանքի) այն, ինչը հայտարարեց Ծառուկյանը, դա կարելի է համարել նոր դարաշրջանի սկիզբ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի «կապելլայի» վերջը:

    «Պաշտոնապես հայտարարում եմ. իշխանափոխությունից հետո ժողովրդից գողացված միլիարդավոր դոլարները երկու-երեք հոգին պետք է վերադարձնեն բյուջե, որպեսզի կարողանանք ոտքի հանել Հայաստանը, ուժեղացնել Ղարաբաղը, ազատել մեր ժողովրդին տոկոսների լծից, մեր երեխաներին ու ծնողներին արժանապատիվ կյանք ապահովել: Ուրիշ լուծում չկա:»

    https://www.aravot.am/2015/02/13/541933/

  6. Edgar says:

    Պ. Ծառուկյանին, իհարկե, պետք չէ «խայթել», ի վերջո տասնյակ տարիներով մեր հայրերի ու պապերի ստեղծած հարստությունը մի քանի րոպեում հայտնվեց մի քանի շուստրիների ձեռքում, Ծառուկյանը չլիներ, Մառուկյանը կլիներ….դա չէ կարևոր: Զավեշտալի է, որ հե՛նց նա է փորձում «արդարություն» հաստատել երկրում: Աբսուրդ չէ, բա ինչ է? Պ. Ծառուկյան ջան, ախր մի տարում Ձեր ավելացած հարստությունը չի կարող միաժամանակ նաև ժողովրդի գրպանում լինել: Մեկը պիտի աղքատանա երկրում, որ մյուսը հարստանա, չէ? Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հիմա փաստորեն ասում է, թե « ժողովուրդ ջան, մոռացեք էն փիս-փիս բաները, որ ասում էի օլիգարխների մասին, նրանք շատ էլ լավն են, տեսեք, կանգնել են ձեր կողքը, ձեզ օգնում են(փող-մող են տալիս մեկ-մեկ), վատը մենակ իշխանությունն է, հե՛նց մենք դառնանք իշխանություն, մանանան կթափվի երկնքից ու բոլորդ լավ կապրեք:

  7. gib.gibindus says:

    Հա, ճիշտ ա ասում Արամ ախպերս: Բա ո՞նց: Դե տղա են, թող ադին նա ադին կպնեն: Գագոն ու Սեռժը: Արա ախպեր, Գագոյի զեռները մեջքին կապես, աջ ոտն էլ վզին`մի ոտի վրա հում-հում կուտի Սեռժին: Տոշնի եմ ասըմ: Թե չէ կոլխոզ վրա են տալըմ… Տոշնի յա, Արամ ջան:

  8. Աբո says:

    Ես համամիտ եմ,որ կարիք չկա դուրս գալ փողոց և այրուն թափել,այն էլ Ծառուկյանի համար:
    Այ սա, այն դեպքն է,որ պետք է ասել՝պետք չի՛ քաղաքականացնել:
    Երկրի նախագան մեղադրում է ՀՀ քաղաքացուն տարբեր հանցանքների մեջ,այդ թվում հարկերը չվճարելու,որպես պատգամավոր՝նիստերին չմասնակցելու, իսկ երկու որից, օ՜ հրաշք պարզվում է Ծառուկյանը բոլոր հարկերը մուծել ա,ապորենի ոչ մի գործողություն չի թույլ տվել և անգամ նիստերինա ներկա գտնվել 🙂
    Սիում եք խոսել՝ գրագետ,կարդացած,զարգացած մարդկանց մասին,բայց չեք ցանկանում հասկանալ,որ մարդը սկզբից օրնապաշտ քաղաքացի պետք է լինի:Պարզվում է՝ Հայաստանում մի օրեք է միայն գործում, «дорогой давай договоримся» 🙂

  9. Արսեն says:

    Արգելափակումից դուրս չեմ եկել։ Ւմ իսկական IP-ով մեկնաբանություն թողնել՝ հնարավոր չի, ընդհամենը ուրիշ IP-ով եմ մտնում։ Հաճելի պրոցեդուրա չի՝ սիստեմս ահագին դանդաղում է…
    Ւնչ վերաբերվում է հայտարարությանը, ապա թեման այնպիսին է, որ ով էլ (և ինչ կազմով էլ) բարձր մակարդակի հայտարարություն անի՝ նրան պետք է լսեն և համապատասխան ռեակցիա տան։
    Այնպես չի, որ դու ասենք ոչ դեմոկրատական, ֆեոդալական կամ, ասենք, մոլլայի կողմից կառավարվող երկիր ես՝ թույլատրելի է, որ անհետևանք ցեղասպանության ենթարկված լինես…
    Բայց որևէ ռեակցիան, ոչնչով օգտակար չի լինի հենց հիմա ոստիկանական որևէ բաժամունքում ծեծի ենթարկվող ՀՀ որևէ քաղաքացու։ Իսկ պետության համար ոստիկանական բաժանմունքներում (ինչպես նաև՝ ցանկացած այլ տեղ) ծեծի և այլ ստորացումների, ճնշումների, սպառնալիքների, վախի, անհավասարության, աղքատության… երևույթներից ազատ ՔԱՂԱՔԱՑԻՆ շատ ավելի կարևոր է՝ քան Ցեղասպանության միջազգային ճանաչումը, և բոլոր Հայկական հողերի վերադարձը (Տիգրան Մեծի Հայկական թագավորության սահմաններով…)))… )։

    • Արսեն says:

      Ուղղված է Հրանտ Պապիկյանին…

      • Հրանտ Պապիկյան says:

        ՈՒ հիմա ինչ… մենք տենց էլ կործանվելու ենք, եթե մնանք ստեղ?? )))))

        • Արսեն says:

          Ւսկ ով ասեց, որ կործանվելու եք?..))).. Նախնադարում, մարդիկ, որ չեն իմացել կրակն ու պենիցիլինը ինչ է, հո ցրտից կամ գրիպից չեն ոչնչացել?…
          Ընդհամենը՝ ապրել են որպես նախամարդ ..)))..
          Ընտրության, նպատակների և արդյունավետության հարց է՝ ընդհամենը։ Կարող ես և այդպես ապրել՝ անմիջապես մահացու չէ, բայց մրցակցությանը չես դիմանա…

        • Ruben says:

          Եթե դու քո հողի ու քո ազատության տերը չես՝ մնում ես ի՞նչ անես:

          • Հրանտ Պապիկյան says:

            Մնում եմ մինչև բոլոր լաց ու կոծ անողները ու հավայի հեղափոխականները հոգնեն մեզ խելք սովորացնելուց, թողնեն հանգիստ ապրենք…

  10. Գոռ says:

    Խմբագրի ՝ ….հարձակումների թիրախ անհատների մասին. Է, ինչպես՞ «չխայթես», ասենք, եթե ավազակաիշխանության (ես չեմ ընդունում ԼՏՊ-ի՝ ավազակապետություն որակումը) կոալիցիայի մաս կազմողը (թեկուզ նախկին) հանկարծ հայտնվում ԼՏՊ-ի կողքը՝ որպես համակիր, այսինքը, մի օրինազանցին փոխում է մի այլ օրինազանցով ( այն էլ, այդ զըանցի՝կնքահորով)։
    Պ. Աբրահամյան.միակ ձեռքբերումը այս 25 տարում այն է, որ մարդիկ մեկ-մեկ կարողանում էն իրենց կարծիքը արտահայտել,քննադատել։ Դուք դրան դեմ էք՞, չեմ կարծում….։
    Արսենին էլ ասեմ, որ արգելափակմանների մեջ ինքը միայնակ չի, ինձ նույնպես, տարբեր ձեւերով փորձում էն խանգարել, այժմ ես ստիպված՝ առաջվա՝ֆեյսբուքի անունից հրաժարվել էմ,որը, հավանաբար ,հնարավորություն էր տալիս կոմպ սողոսկել եւ վարակել՝ինչով հնարավոր է, նույնիսկ,մտածում էի յուրացնել չինական այբուբենը, մուտք արած վիրուսակիր ծրագրերը չինարեն էին, բայց փառք աստծո՝գործը դրան չհասավ եւ դրանք վնասազրծեցի։ Ինձ թվում է ,ուրիշ տուժողներ նույնպես կլինեն,այնպես որ, պետբյուջեն մսխողները (ինչպես չասեմ լափողները) պարապ չեն նստում։ Անկեղծ ասած՝խմբագրության վրա չեմ կասկածում։ Հիմնական կասկածս՝ ազերա-թուրքական վարկածն էր, բայց Գյումրու դեպքերից հետո՝ սկսեցի շեկ թուրքերի վրա կասկածել, չի կարելի բացառել նաեւ հայ « թուրքերին»։ Եթե տուժածներ կան՞,կարող էմ փորձի փոխանակում կատարել…արձագանքեկ այստեղ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728