Կամերունցի ճանաչված ֆուտբոլիստ Սամյուել Էտո`Օն, որ Մախաչկալայի «Անժիից» տեղափոխվել է իտալական «Սամպդորիա», Պորտոֆինո քաղաքի մոտակայքում 25 միլիոն եվրո արժողությամբ շքեղ առանձնատուն է գնել:
Իտալիայի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղաբնակները համոզված են, որ այդ առանձնատունն անիծված է եգիպտական փարավոն Թութանհամոնի կողմից:
Առանձնատունը նախկինում պատկանել է լորդ Կարնարվոնին, որը ժամանակին ֆինանսավորել է Թութանհամոնի դամբարանի պեղումները: Համաձայն լեգենդի, Կարնարվոնը հնագետ Հովարդ Քարթների ու եւս 58 մարդու հետ միասին դամբարանը բացել է 1923 թվականին, որից հետո լորդը ու ներկաներից յոթը որոշ ժամանակ անց մահացել են:
Այս պատմությունը, ինչպես երեւում է, Սամյուել Էտո`Օի վրա որեւէ ազդեցություն չի ունեցել:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
19.02.2015