Փետրվարի 24-ից մարտի 8-ը Երուսաղեմում կայանալիք շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը երեկվա դրությամբ մասնակցության հայտ ներկայացրել էին 32 երկրի 253 ներկայացուցիչներ, որոնցից 120-ը կրում է գրոսմայստերի կոչում: Հայտերի ընդունումը դեռ շարունակվում է:
Հայաստանի շախմատային ֆեդերացիան արդեն որոշել է, թե մեր երկիրը ովքեր են ներկայացնելու մայրցամաքի ուժեղագույն շախմատիստների պայքարում: Իսրայելում խաղատախտակների առջեւ հանդես գալու են գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, ինչպես նաեւ Արամ Միքայելյանը եւ Վլադիմիր Պողոսյանը:
Եվրոպայի առաջնությունը սպասարկող մրցավարների շարքում է նաեւ հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.02.2015