Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինտերնետը տպագիր գրքի մրցակիցն է, բայց ոչ թշնամին» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 19,2015 23:45

ՀՀ մշակույթի նախարարության Շիրակի մարզային գրադարանը, որի ներկայիս շենքը պատմամշակութային մեծ արժեք է ներկայացնում, վերջերս վերանորոգվել է ՀՀ եւ Իտալիայի կառավարությունների համատեղ ֆինանսավորմամբ, ընթերցողների պակաս չունի: Այս մասին մեզ հետ զրույցում հավաստիացրեց հիմնադիր տնօրեն Գեւորգ Ամիրյանը:

PrevPhoto
NextPhoto

Ըստ նրա, որքան էլ խոսեն այն մասին, որ հասարակությունը կորցրել է հետաքրքրասիրությունը ընթերցանության նկատմամբ, իրենց գրադարանի դռները չեն փակվում: Պատճառը, միգուցե և հրաշալի շենքային պայմաններն են: Շենքն իրականում ավելի շատ իր ներքին ձեւավորմամբ թանգարան է հիշեցնում, քան գրադարան: Այստեղ հաճախակի են արվեստի դասեր անցկացնում տարբեր բուհերի ուսանողներ, մանկական բաժնում էլ դպրոցի աշակերտներն են հաճախում: Երբեմն դասերն ուղեկցվում են կիթառի կամ ջութակի հնչյունների ներքո: Այսինքն` ամեն հնարք կիրառում են ընթերցող գրավելու համար: Այս մասին պատմեցին գրադարանի աշխատակիցները: Օտարալեզու գրականության ցանկում կան գրքեր անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն , պարսկերեն ու եզդիներն լեզիներով:

Ըստ Գեւորգ Ամիրյանի, գրադարանը միշտ համալրվում է ժամանակակից գրականությամբ, կա էլեկտրոնային գրադարան, ինտերնետ սպասարկումն անվճար է: Տարբեր մարդիկ եւս գրքեր են նվիրաբերում գրադարանին: Այն, ընդհանուր առմամբ ունի երկու հարյուր չորս հազար կոտրից ավելի գրականություն եւ 11 սպասարկող բաժիններ:

Մենք տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինտերնետը չի նվազեցրե՞լ հետաքրքրությունը տպագիր գրքի նկատմամբ: «Ինտերնետը տպագիր գրքի մրցակիցն է, բայց թշնամին չէ: Բոլոր դեպքերում առողջապահական ոլորտի մասնագետների կարծիքով էլ տպագիր գիրք կարդալն ավելի առողջարար է, քան էլեկտրոնային տեղեկատվական դաշտից օգտվելը», -ասաց տնօրենը:  Ի նկատի ունենալով, որ ժամանակակից սերնդին շատ են քննադատում , երբեմն, անգամ հայ բանաստեղծներին չճանաչելու համար, տնօրենից հետաքրքրվեցինք, թե երբեւէ եղե՞լ է նման դեպք, որ գրադարան այցելած որեէ մեկն ապշեցնի իր տգիտությամբ: Տնօրենը հիշեց դեպք՝ կապված մի լրագրողի հետ: Ըստ նրա, գրադարան է եկել մի լրագրող եւ հետաքրքրվել, թե գրադարանն ո՞ւնի արդյոք ընթերցողներ ու ի՞նչ գրքեր են գերադասում կարդալ: Տնօրենը լրագրողին հարցրե՞լ է, թե օրինակ՝ դուք ի՞նչ գրքեր եք կարդում:« Ոչ մի գիրք, ես ժամանակ չունեմ գիրք կարդալու», -հպարտությամբ ասել է իրեն լրագրող համարող անձը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728