Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաժողով Թուրքիայի վերաբերյալ՝ ամերիկյան «Բրուքինգզ» հաստատությունում. «Ամերիկայի Ձայն»

Փետրվար 19,2015 22:11

Փետրվարի 18-ին Վաշինգտոնի «Բրուքինգզ» հաստատությունում կայացավ Թուրքիային նվիրված գիտաժողով: Քննության առնվեցին վերջին շրջանում Թուրքիայում շեշտակի տնտեսական ու քաղաքական վերելքը և հնարավոր զարգացումները՝ կապված այդ երկրի հետագա արտաքին քաղաքական կողմնորոշման հետ:

Ելույթ ունենալով Վաշինգտոնի «Բրուքինգզ» հաստատությունում կայացած «Թուրքիայի տնտեսական արդիականացումը և անդրատլանտյան երկրների հարաբերությունները» թեմայով գիտաժողովին, հաստատության Թուրքիայի ծրագրերի տնօրեն Քեմալ Քարիշչին կարևորեց Թուրքիայում իրավունքի գերակայության հաստատումը, ինչը, նրա խոսքով, որպես շոգեքարշ առաջ տարավ և՛ թուրքական հասարակությունը, և՛ տնտեսությունը:

«Ամերիկայի Ձայնի» հարցին, թե ո՞րն է դեռ հազարամյակի սկզբին 120 միլիարդ դոլարից ավելի արտաքին պարտք ունեցող երկրից 15 տարվա ընթացքում առաջատար արագ զարգացող երկիր դառնալու Թուրքիայի գաղտնիքը, Քարիշչին նշեց. – «Ինստիտուցիոնալ բարեփոխումները այն հիմնաքարն էին, որ բերեցին համախառն ներքին արդյունքի ու մարդկանց եկամուտների շեշտակի աճին: Որպես դրա ամենակարևոր բաղադրիչ՝ պետք է նշեմ երկրի տենդագին արդյունաբերականացումը և արդյունաբերական ապրանքների արտահանման խթանումը»։

Համաշխարհային բանկի Թուրքիայի պատասխանատու տնօրեն Մարտին Ռեյզերը կարևորեց Թուրքիայի կառավարությունների կողմից 20 տարի անշեղորեն իրականացվող արդյունաբերության զարգացման խթանումը, վերջին տասնամյակում Թուրքիայում ավելի քան 5 միլիոն աշխատատեղի ստեղծումը և կրթության որակի բարձրացմանն ուղղված կառավարության նպատակասլաց ջանքերը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Թուրքիայի,Չինաստանի վերջին 20-ամյա զարգացումներին իրենց լուման են ներդրել նախքին խորհրդային երկրների 300 միլիոն սպառողները,որոնք ,,վրա ընկան,,այդ երկրների էժան ապրանքների վրա և ապահովեցին տնտեսական բարձր աճ:Ամենալավ ներդրողը սպառողն է՝և փող է ներդրում և սպառում է արտադրանքը:Մենք էլ մեր ,,լուման,,ունենք այդ զարգացման մեջ՝տարեկան 1 մլրդ. տրանսֆերների 60-70 տոկոսն ,,ուղղվում է,,այդ երկրների արդյունաբերության զարգացմանը:Ինչ? է մենք չենք? կարող ,,майка-трусик,,արտադրել և տրանսֆերները մեր տնտեսության վերականգման ու զարգացման վրա օգտագործել…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728