«Որակավորում ու պիտակավորում մեզանում չեն տրվում, իսկ եթե լինում են, դրանց մասին դուք իմանում եք»,- հարցին, թե այսօրվա ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ԲՀԿ առաջնորդին նոր որակավորում ու պիտակավորումներ տրվեցի՞ն պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Հարցին, իսկ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացից ինչ զարգացումներ կան, նա պատասխանեց՝ այդ մասին դուք կիմանաք երկուշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ: Նա չմեկնաբանեց լուրը, թե երկուշաբթի օրը Ծառուկյանը մանդատը վայր կդնի:
Նրա խոսքով, ՀՀԿ-ն մնացել է նույն կարծիքին.«ՀՀԿ-ն իր կարծիքները չի փոխում ու մտածված ու կշռադատված է կարծիքներ ներկայացնում: Մեր գլխավոր սկզբունքը, որ դրված է, չի փոխվել՝ խոշոր բիզնեսը հեռու պետք է լինի քաղաքականությունից»:
Հարցին՝ դա ենթադրո՞ւմ է, որ քաղաքականությունից կհեռանան ՀՀԿ-ական խոշոր բիզնեսմեններ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանն ու ուրիշները, ասաց. «Հովիկ Աբրահամյանն այնքան զբաղված է վարչապետի աշխատանքով, որ բիզնեսը կառավարելու ժամանակ ու հնարավորություն ունենալ չի կարող»:
Կարդացեք նաև
Նա հորդորեց տարբերակել բիզնեսի սեփականատեր, բաժնետեր լինելը բիզնեսով զբաղվելուց:
Հարցին, թե հնարավո՞ր է Գագիկ Ծառուկյանի հարկային ստուգումները քրեական գործ հարուցելուն հանգեցնեն, ասաց՝ ստուգումները ընթացքի մեջ են, արդյունքները պարզ կլինեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
մեղք… առանց իրեն, ձանձրալի է դառնաու քաղաքական կրկեսը… միւսներից շատեր մի քիչ շատ լուրջի են առնում իրենք զիրենք… դե լաւ, յաջող ու բարի երթ, Պարոն Ծառուկյան…
«խոշոր բիզնեսը հեռու պետք է լինի քաղաքականությունից»… «խոշոր» բիզնեսը…
նորեն անձնական վիրաւորա՞նք, Պարոն Ծառուկյանի մարմնի չափսին վերաբերո՞ղ… ամոթ է…մարդը լիովին յանձնվել է, արդեն
(կամ ել, նոյն տրամաբանությամբ, ուզում են ասել թէ ոչ-խոշորները կարող են թէ բիզնես անել, թէ քաղաքականություն… օրինակի հանար՝ Ս.Ս., Հ.Ա. եւայլն.)