ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը այսօր հաստատեց ԲՀԿ-ՀՀԿ հանդիպման մասին լուրը: Նրա խոսքով. «Հանդիպումներ եղել են եւ այդ ընթացքում համապատասխան գործընթացների վերաբերյալ պայմանավորվածություններ են եղել»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց տիկին Նաղդալյանը:
Հարցին, թե այսինքն` ոչ թե մեկ, այլ մի քանի հանդիպու՞մ է եղել, նա չպատասխանեց:
Ասաց, որ գործադիր մարմնի նիստին քննարկել են անցած շաբաթ տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները, եռանախագահող համանախագահների այցն ու ԱՄՆ ներկայացուցչի այցելությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ինչեւէ… այդ կինոն մի քիչ շատ շուտ վերջ գտավ… հիմա դարձյալ ձանձրալի դարձաւ քաղաքական կրկեսը… (չեմ կարծում թէ պատահածը կեղծ ու ձեւական էր, այսուհանդերձ լաւ կինո էր, եւ արագ վերջացաւ…)