ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 46 շենքի, 13-րդ բնակարանի բնակչուհի, 2001 թ. ծնված Քրիստինա Գարիկի Խաչատրյանը: Նա փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Aravot.am-ը ճշտեց, որ աղջնակը սովորում է Գյումրու էլիտար դպրոցներից մեկում, դպրոցի համարը չենք հրապարակում տնօրենի խնդրանքով: Տնօրենը մեզ փոխանցեց, որ նա սովորում է 8-րդ դասարանում, նորմալ, շփվող երեխա է: Պաշտոնյան ասաց, որ չի հավատում այն լուրերին, թե Քրիստինան էմոյական խմբերի մեջ է ընդգրկված: Համենայնդեպս, ըստ կրթօջախի ղեկավարի, աշակերտուհին դպրոցում որեւէ արտառոց վարքագիծ չի դրսեւորել, որ կասկածի տեղիք տար:
Տնօրենը հույս ունի, որ աղջկան արագ կգտնեն: Մեզ տեղեկացրեցին, որ երեխան ապրում է տատիկի խնամքի ներքո: Ոստիկանությունից եւս հաստատեցին այս տեղեկությունը՝ հավելելով, որ նրան բնութագրում են որպես ժիր, աշխույժ աղջկա: Ոստիկանությունից փոխանցեցին, որ փորձում են հնարավորինս արագ հայտնաբերել նրան, վերջինս իր հետ է վերցրել հեռախոսը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հիմա, որ ասենք, պետք ա դուրս գա քաղաքկանացնում ենք: Ռուսական բազայի տարածքում ման գալ փորձել էք, թե էլի չեն թողնում: Պատասխանեք, արդյոք կորած աղջկա սոտովի հեռախոսի սիգնալները դադարում են ռուսական բազայի դռների մոտ? վերջ ի վերջո մի քանի հազարանոց օտար մարդկանց խումբ է այնտեղ ապրում, որ ցույց է տվել, որ Հայաստանի օրենքի հասանլիության շրջանից դուրս է: Ով ասաց որ մի քանի մանյակ հիմա էլ չեն որոշել այդ աղջկան առևանգել: Հիշում եք ռուս գնդապետ Բուդանովին, որ առևանգել էր չեչեն աղջկան ու սպանել:
Օրենքի հասանելիության “սև խոռոչներ” են ստեղծվում Հայաստանի տարածքում, այնտեղ փնտրեք առաջին հերթին: