ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ փետրվարի 19-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ օրվա խորհրդին համահունչ պատրաստ է գրքեր ընդունել եւ նվիրել: «Առավոտյան արդեն ստացել եմ ձեզանից բազմաթիվ նոր գրքեր: Այսօր ժամը 18.00-ից մինչև 18.45 ինձ մոտ` ՀՀ ԿԳՆ սուրճի եմ հրավիրում բոլոր այն ընկերներիս, որոնք ինձ ուզում եմ փոխանցել իրենց նվերը: Խնդրում եմ այս գրառման տակ գրանցվել, որպեսզի անցագրեր ապահովեմ»,-գրել էր Արմեն Աշոտյանը:
Նախարարը, որ բազմաթիվ գրքեր ստացավ, բոլորին հիմնականում նվիրեց իր հեղինակած «Голос» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն, ու հատուկ նշեց, որ գիրքը հրատարակել է, երբ դեռ պատգամավոր էլ չէր:
Արագածոտնի մարզից մի դպրոցական էր եկել ԿԳ նախարարություն, նա էլ իր հեղինակած գիրքն էր բերել նախարարին: Տղայի մայրն ասաց, որ որդին ֆեյսբուքից է տեղեկացել նախարարի հրավերի մասին ու որոշել՝ ե՛ւ գիրք ստանալ, ե՛ւ նախարարին անակնկալ անել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչպիսի հոգատարություն… Դեռ շատ հեռու կգնա իր “Գոլոս” ով: Բայց մի oր կարող է և հակառակը լինել, Աշոտյանը ասենք շատ մեծ սխալ գործի…….