Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Փետրվար 19,2015 19:35

Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2014թ. համագործակցության ծրագրի շրջանակում «Պաշտպանության ոլորտում կանանց ներկայացվածության և մասնակցության հնարավորությունների ընդլայնման հեռանկարը» հետազոտության ամփոփիչ քննարկումը: Քննարկման մասնակցում էին պետական, հասարակական շրջանակների և միջազգային կազմակերպությունների ու առաքելությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով նշեց, որ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության, նրանց առաջխաղացման և հավասար հնարավորությունների ապահովման հարցերն ընդգրկված են ՊՆ պաշտպանական բարեփոխումների օրակարգում: Պարոն Տոնոյանը հավելեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում միջազգային կառույցների, մասնավորապես` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ այս ոլորտում իրականացվող աշխատանքը և պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը:

Հետազոտությունը ներկայացվեց հեղինակների կողմից:

Քննարկմանը խոսքով հանդես եկան նաև ՀՀում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի ազգային պատասխանատուն, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, փորձագետներ:

Քննարկման մասնակիցներին ներկայացվեց նաև այս ոլորտում ՀՀ ՊՆ կողմից հետագա աշխատանքների ուղղվածությունը:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728