Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին պարզ բացատրել է. Ա1+ (Տեսանյութ)

Փետրվար 19,2015 18:50

Լեւոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման – խմբ. «Պատեհությունը կորսված է հենց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվող բռնությունների պատճառով»,-ասում է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Հանդիպման առաջարկ անելով Տեր-Պետրոսյանն ուզում էր Սերժ Սարգսյանին հասկացնել, որ Ցեղասպանության 100-ամյակը նա չպետք է օգտագործի իր ներքաղաքական դիրքերն ամրապնդելու նպատակով.

«Տեր-Պետրոսյանի դիմումը Սերժ Սարգսյանի ձեռքերն այս ճնշումով կապելու միջոց էր, որ նա չկարողանա հարվածի ԲՀԿ-ին, չկարողանա այն տեռորը որ կիրառում է ԲՀԿ-ի նկատմամբ, ծավալել»։

Նամակով, ըստ Լեւոն Զուրաբյանի, Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին պարզ բացատրել է, որ Ցեղասպանության 100-ամյակն ավելին է, քան նախագահի պաշտոնով պայմանավորվող ներքաղաքական խնդիրները, մարդը պետք է կարողանա տարանջատել դրանք.

«Շատ սպասել Տեր-Պետրոսյանը չէր կարող, ապրիլի 24-ը մոտենում է, միեւնույն ժամանակ իր քայլն ուղղված էր ապացուցելու, որ Սերժ Սարգսյանն իրավունք չունի այս համազգային հարցն օգտագործելու ներքին քաղաքական խնդիրների ամրապնդմամբ»։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Ա1+-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728