Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան կոնֆլիկտն ու Պուտինի ջանքերը

Փետրվար 19,2015 18:24

«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը այդ առիթով բոլոր գնահատականները տվեց հենց Երեւանում, հունվարի վերջին իր այցելության ժամանակ»,- այսօր ՀԱՊԿ-ի երեւանյան գրասենյակում կայացած քննարկման ժամանակ ասաց ՀԱՊԿ-ի վերլուծական ասոցիացիայի համակարգող Իգոր Պանարինը`պատասխանելով հայ-ադրբեջանական եւ ղարաբաղաադրբեջանական սահմաններում լարված իրավիճակի պահպանմանը եւ դրա նկատմամբ ՀԱՊԿ-ի անտարբերությանը վերաբերվող հարցին:

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունը մի քանի անգամ այս տարվա ընթացքում եղել է Երեւանում եւ համապատասխան քայլեր եղել են: Խնդիրն իրականում բարդ է, ժամանակ առ ժամանակ ակտիվանում է ու ՀԱՊԿ քարտուղարն էլ Երեւանում, իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ զինված բախումներն ամենաշատը եղել են ղարաբաղաադրբեջանական շփման գծում: ՀԱՊԿ-ը արձագանքում է»,- ասաց բանախոսն`օրինակ բերելով ՀԱՊԿ-ում ՌԴ-ի նախագահության շրջանը, երբ Վլադիմիր Պուտինն, ըստ նրա, մեծ ջանքեր գործադրեց`Սոչիի հանդիպումը կազմակերպելու համար, որին ներկա էին երկու երկրների նախագահները: «ՀԱՊԿ-ը անընդհատ արձագանքում է`փորձելով հանդարտեցնել եւ կոնֆլիկտի էսկալացիա թույլ չտալ»,- եզրափակեց Իգոր Պանարինը:

Նկատենք, սակայն, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն ուղղված ՌԴ նախագահի ջանքերը չեն ազդում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին, այդ թվում նաև հարձակողական զենքի մեծաքանակ վաճառքին:

Քննարկման ընթացքում Իգոր Պոնարինը ներկայացրեց ՀԱՊԿ-ի 2013 թվականի գործունեության արդյունքները, որոնք ամփոփվել էին օրերս Ծաղկաձորում կայացած համաժողովում: ՀԱՊԿ-ի գործունեության թիրախներն են եղել Կենտրոնական Ասիայի եւ Կովկասյան տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, թմրամիջոցների շրջանառության իրավիճակը: Ըստ բանախոսների, փորձը ցույց է տվել, որ այդ խնդիրները սերտ կապակցված են: ՀԱՊԿ քարտուղարության խորհրդական Միխաիլ Մելիխովն ասաց, որ փորձեր են եղել ՀՀ-ն օգտագործել իբրեւ տարրանցիկ երկիր`Իրանից թմրամիջոցների փոխադրման համար: Բայց մեր պատկան գերատեսչությունների լավ աշխատանքի արդյունքում դրանք կանխվել են:

Իգոր Պանարինն իր ելույթում նաեւ ասաց, որ ուկրաինական զարգացումների արդյունքում Բելառուսն ու ՌԴ-ն դժգոհություն են արտահայտել, որ ՆԱՏՕ-ի զորքերը մոտենում են ՀԱՊԿ-ի սահմաններին: Այժմ ՀԱՊԿ-ի շրջանակներում ակտիվ քննարկվում է դրա կանխարգելումը: Նա ասաց, որ ՀԱՊԿ-ը ունի խաղաղարար ուժեր, որոնք պատրաստ են տեղակայվել ռուս-ուկրաինական սահմանում, բայց դրա մասին խոսելը վաղ է, մանավանդ, որ ՄԱԿ-ում էլ դեռ նման հարց չի քննարկվում: Ռուս-ուկրաինական սահմանին ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայման համար բարդություն է առաջացնում այն, որ Ուկրաինան ՀԱՊԿ-ի անդամ չէ, ուստի դրանք կարող են տեղակայվել բացառապես ՄԱԿ-ի հետ հատուկ համաձայնության շրջանակներում:

«2013-ին կարելի է ասել, Կենտրոնական Ասիայի հատվածից ՀԱՊԿ երկրներին սպառնացող վտանգները չեզոքացվել են, դրանք չկան»,- ասաց Իգոր Պոնարինը`մանրամասնելով, որ դրանք վերաբերվում էին մասնավորաբար այդ տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների փակմանը:

Բանախոսը հայտարարեց, որ Իրանն է ցանկություն հայտնել ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովում դիտորդ անդամ դառնալու համար: Ոչ հրապարակային հայտարարություններ էլ են հնչել այլ երկրներից էլ, որոնց ցանկն առայժմ ձեռնպահ մնաց հրապարակել: «ՀԱՊԿ-ից բացի ոչ մի կառույց չի կարող Եվրասիական տնտեսական տարածքի անվտանգությունն ապահովել»,- եզրափակեց Իգոր Պանարինը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728