Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանը տուգանվեց 50.000 դրամով

Փետրվար 19,2015 18:02

Փետրվարի 19-ին Վարչական դատարանում դատավոր Ռաֆիկ Խանդանյանը հրապարակեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ոստիկանության հայցի վերաբերյալ դատարանի վճիռը:

Դատարանը վճռել է բավարարել ոստիկանության հայցը եւ տուգանել Կիվիրյանին 50.000 դրամով, իսկ Արգիշտի Կիվիրյանի հակընդդեմ հայցը՝ մերժել:

Արգիշտի Կիվիրյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ դատարանի վճիռը բողոքարկելու է բոլոր հնարավոր միջոցներով՝ հնարավոր բոլոր ատյաններում. «Մենք գիտենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա արդարադատություն եւ չկա անկախ դատական համակարգ, այլ դատարանները հանդիսանում են իշխանությունների եւ ոստիկանության կցորդները: Դատարանը կայացրեց այդ պատվերն իմ դեմ, ես դա որակում եմ միմիայն որպես պատվեր»:

Արգիշտի Կիվիրյանը մեղավոր է ճանաչվել 2014 թվականի ապրիլի 4-ին ի պաշտպանություն «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի անցկացված երթի ընթացքում ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728