Vesti. az-ի փոխանցմամբ՝ Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը այսօր հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ անցած տարվա հոկտեմբերի ամսին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գերիների, անհայտ կորածների եւ բանտարկված քաղաքացիների վերաբերյալ հարցեր:
Հաշվի առնելով նախագահ Ֆ. Օլանդի առաջարկությունը եւ դիմումը, երկու երկրների համապատասխան կառույցների միջեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորությամբ գերիների, անհայտ կորածների եւ դատապարտվածների հարցերով ուղիղ համագործակցության, ինչպես նաեւ տեղեկությունների փոխանակման համաձայնություն է ձեռքբերվել:
Պետհանձնաժողովում, մասնավորապես հայտարարել են. «Պայմանավորվածության համաձայն Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների պետական հանձնաժողովի ներկայացուցիչը հանդիպել է Կամիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչի հետ»:
Հրապարակման համաձայն՝ հանդիպման ընթացքում նաեւ քննարկվել է երկու երկրների համապատասխան հանձնաժողովների միջեւ հարաբերութունների կարգավորման հարցը եւ համաձայնություն է ձեռքբերվել: «Պետհանձնաժողովի ներկայացուցիչը աշխատանքային խմբին այս կապակցությամբ անհրաժեշտ հանձնարարականներ է տվել»:
Կարդացեք նաև
Հանձնաժողովը դատապարտել է Հայաստանին, որ «վերջինս, թեեւ բառերով համագործակցության հետաքրքրություն է ցուցաբերում, բայց գործնականում ոչ մի հստակ քայլ չի կատարում: Հենց Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չի լինում ինչ-որ առաջընթաց գրանցել»:
Նաեւ նշվում է, որ Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից. «Եվ ոչ մի խելքին մոտ բացատրություն չի տալիս, թե ինչու է այդպես վարվում: Հենց դրանով էլ նա ցուցաբերում է ոչ կառուցողական դիրքորոշում: Հնարավոր է, որ Հայաստանի համապատասխան պետհանձնաժողովը մակերեսորեն որոնողա-հետազոտական աշխատանքներ է կատարել եւ այդ պատճառով չի կարողացել զոհերի ճիշտ թիվը պարզել»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ