Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը ցուցադրում է եզակի գրքեր (ֆոտոշարքով)

Փետրվար 19,2015 17:56

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և Պատանեկան միությունները ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի 6-րդ հարկի դահլիճում կազմակերպել էին արտերկրում տպագրված եզակի գրքերի ցուցադրություն՝ Առաջին Հանրապետության արխիվի բացառիկ փաստագրական նյութեր, «Նեմեսիս» գործողության վրիժառուների՝ Սողոմոն Թեհլերյանի, Արշավիր Շիրակյանի, Միսաք Թոռլաքյանի և մյուսների, նաև 19-րդ դարի ֆիդայական շարժման, անհատ գործիչների հուշագրություններ, ինչպես նաև ներկայացված են լինելու անհատական հավաքածուներից Դաշնակցության պատմության վավերագրեր և հայ գրականության տպագրության բացառիկ նմուշներ:

Մինչ ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու, պատմաբան Արտաշես Շահբազյանի զեկույցը, դիմեցինք ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Անի Խաչատրյանին:

dashmnakner-6 dashmnakner-5 dashmnakner-3 dashmnakner-2 dashmnakner dashmnakner-7

Նա ասաց, որ գրքերի ցուցադրությունը կլինի երեք օր:

Այս ցուցադրությունը կրում է «Հայ գիրքը եւ հայկական ինքնությունը» խորագիրը եւ նվիրված է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, որին անմասն չեն մնացել իրենք:

Ի դեպ, ըստ Ա. Խաչատրյանի, բաժիններից մեկը նվիրված է Ցեղասպանության 100 ամյակին:

Ա.Խաչատրյանը եզակի գրքերի մեջ ցուցադրեց Թումանյանի «Անուշը» Կ.Պոլսում տպագրված, 1921թ.հրատ, Պետրոս Դուրյանի Բաքվում տպագրված բանաստեղծությունները՝ 1900թ., Պերճ Պռոշյանի «Նա» ստեղծագործությունը՝ 1886թ.հրատարակության, «Նավը լերան վրա» Կոստան Զարյանի հիսուն օրինակ գրքերից մեկը:

Այցելուների թիվը բավականին շատ է, մանրամասները քիչ հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728