Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ազատամարտիկների դաշինքի» հայտարարությունը

Փետրվար 19,2015 17:23

Երեք քաղաքական ուժերի՝ փետրվարի 20-ին հայտարարված հանրահավաքի չարտոնված լինելու պատրվակով իշխանությունը հետապնդումներ սկսեց Համաժողովրդական շարժման ակտիվիստների, մասնավորապես, ԲՀԿ անդամների նկատմամբ: Ստեղծված իրավիճակը հանգեցրեց քաղաքական ուժերի կողմից հանրահավաքը չեղյալ հայտարարելուն:

«Ազատամարտիկների դաշինքը»,  համամիտ լինելով իր քաղաքական համախոհների որոշմանը, հորդորում է Դաշինքի անդամներին ու համակիրներին՝ ձեռնպահ մնալ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախապես հայտարարված հանրահավաքին մասնակցությունից:

«Ազատամարտիկների դաշինքը»  բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ՝ մարտի 1-ին, ժամը 15:00-ին տեղի ունենալիք արտոնված համաժողովրդական հանրահավաքին, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ ընդդիմադիր ուժերի  հետագա քայլերը:

«Ազատամարտիկների դաշինքը» եւս մեկ անգամ հայտարարում է, որ հավատարիմ է մնալու իր որդեգրած առաքելությանը. մշտապես լինել սեփական արժանապատվության համար պայքարող մեր հայրենակիցների կողքին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    ազատամարտիկները որպես գործիք չարաչար շահագործվում են բոլոր քաղաքական ուժերի կողմէ անխտիր, իշխանություն թէ ընդդիմություն

    իսկ նկատի ունենալով որ մի անձ,
    այնքան որ լաւ ու ազդու մարտիկ լինի,
    նոյնչափ ել ձախող քաղաքագետ է լինելու,
    այս դրությունը խիստ ցաւալի է

    Բարին Աստուծմէ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728