Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորի ծեծի ու Նուլանդի հայտարարության կապը (Տեսանյութ)

Փետրվար 19,2015 17:16

«Հունվարի 31-ի գինը Արցախի արդարադատության տապալումն է ու աշխարհաքաղաքական արձագանքը»,-այսօր «Հայաստան 2015. հունվարյան հարվածներ» խորագրով քննարկման ժամանակ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Նա կապ է տեսնում Բերձորի դեպքերի`Նախախորհրդարանի անդամներին ծեծի ենթարկելու և ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի՝ այսպես կոչված գերիների հանձնմանը վերաբերող հայտարարության միջև: Ըստ Անդրիաս Ղուկասյանի` Արցախի քաղաքական ուժերը ի վիճակի չեղան համարժեք գնահատական տալ կատարվածին, ինչը ցույց տվեց, որ քաղաքական համակարգը չի գործում:

Քաղաքագետը նկատեց. «Պետական նոմենկլատուրան հաղթել է քաղաքական կուսակցության ուժերին: Այս պահի դրությամբ ունենք ճգնաժամ Արցախում»:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի`իշխանությունը տապալեց արդարադատության համակարգը: Եղավ արձանագրություն անմիջապես Մինսկի խմբի համանախագահի կողմից, այնուհետև մտահոգություն՝ Արցախի տարածքում կատարվածի վերաբերյալ: Դա նշանակում էր. «Եթե ձեր պետությունը սահմանված կարգը չի պահպանում, ապա ձեր արդարադատությունը մի կոպեկ չարժե, դա ոչ թե դատավարություն է, այլ ինքնադատաստան, ուրեմն այդ մարդկանց պիտի ազատեք: Իսկ ո՞վ է պատասխանատվություն կրում, պատասխանն է` կոնկրետ այն պետական պաշտոնյաները, որոնք նախաձեռնել ու կազմակերպել են հունվարի 31-ը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    բարդ ու դարձդարձիկ վերլուծումների կարիքը չկայ…

    Բերձորի խնդրոյ առարկայ դժբախտ պատահարը մի հիմնական նշանակություն ունի միայն՝ պատերազմական ճգնաժամային վիճակում գտնվող տարածքաշրջանի մէջ, անհնար է քաղաքական այլախոհ եւ արմատական ակցիաներ կայացնել…

    իսկ այո, անշուտշ, երանի թէ Արցախի իշխանությունները մի քիչ աւելի նուրբ ձեւով հաստատէին իրերի այս դրությունը… սակայն ահա, Արցախցի են… բնոյթի հարց է… խասիաթ…

    փոխադարձ ներողամտությամբ, ամեն բան լաւ կը լինի

    բոլորս ել հայ ենք, ‘լի՜

  2. Hayk says:

    Заранее придуманная провокация т.н. “предпарламента”, достигла “своей цели”! Но ничего, это тоже переживем,невелика беда! И хватит крутить эту тему! Надоело! Устали!

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728