Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը հաստատեց Aravot.am-ի տեղեկությունը: Ըստ մեր տեղեկության, նա միջնորդություն է ներկայացրել քննչական մարմնին, որպեսզի Պերմյակովի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցվի, եւ ըստ այդ քրեական գործի շրջանակներում, անհետաձգելի միջոցառումներ անցկացվեն գործի համար էական հանգամանքներ պարզելու նպատակով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ