Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը որոշումներ է կայացրել հայտնի մարդկանց անունները գովազդներում օգտագործելու վերաբերյալ

Փետրվար 19,2015 17:10

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Դիտեր Բոլենը ընդդեմ Գերմանիայի» եւ «Էռնստ Ավգուստ Հաննովերն ընդդեմ Գերմանիայի» գործերով որոշում է ընդունել:

Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երկու գործերն էլ կապված են ծխախոտի հումորային գովազդներում երկու հանրային մարդկանց անունները (առանց ազգանունների) առանց նրանց թույլտվության օգտագործելու հետ: Գովազդում, մասնավորապես, հղումներ են կատարվել երաժիշտ Դիտեր Բոլենի գրքին եւ Էռնեստ Ավգուստ Հաննովերի մասնակցությամբ կոնֆլիկտներին:

Երկու հայցվորներն էլ հայտարարել են, որ Գերմանիայի դաշնային դատարանի որոշումները խախտում էին անձնական կյանքի և, հատկապես, անունների նրանց իրավունքները: Հայտերը ՄԻԵԴ էին ներկայացվել 2009 թվականի հոկտեմբերին: «Բրիթիշ Ամերիքն Տոբակո» ընկերությունը որպես երրորդ կողմ ունեցել է գրավոր մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն:

Եվրոպական դատարանը 6 կողմ, 1 դեմ ձայներով համաձայնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական եւ կյանքի իրավունքի հարգանք) խախտում չի եղել:

Մասնավորապես՝ ՄԻԵԴ-ը որոշել է, որ Գերմանիայի Գերագույն դատարանին հաջողվել է կարծիքն արտահայտելու ազատության եւ անձնական կյանքի իրավունքի միջեւ ապահովել անհրաժեշտ հավասարակշռությունը, հաշվի առնելով գովազդի առեւտրային եւ հումորային բնույթը, համատեքստը, որով այն հրապարակվել է, բացասական բաղադրիչների բացակայությունը, որոնք հայցատուների մարդկային արժանապատվությունը կնվաստացնեին, ինչպես նաեւ նախկինում հայտատուների ցուցաբերած հանրային պահվածքը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728