Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ դպրոցներում տնօրենի պաշտոնը ժառանգական է

Փետրվար 19,2015 17:06
tnoren

Երեւանյան որոշ դպրոցներում առկա է, այսպես կոչված, «ժառանգականության» գործոնը, տնօրեն մայրերին փոխարինել են տնօրեն դուստերը կամ այլ հարազատներ:

Մասնավորապես Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենն է նախկին տնօրեն Մարիետա Մատղաշյանի դուստրը՝ Նատալյա Ստեփանյանը, թիվ 66 դպրոցի տնօրենն է Զարուհի Այվազյանը, որը քաղաքապետարանի կրթության վարչության նախկին պետի նախկին տեղակալ Արմինե Վարդանյանի դուստրն է:

Սմբատ Բյուրատի անվան 125 դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի դուստրն է՝ Լիլիթ Անտոնյանը:
Թիվ 12 հատուկ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է 114 դպրոցի տնօրեն Ռուզան Կոստանյանի դուստրը՝ Նաիրա Կոստանյանը:

Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենը՝ նախկին տնօրեն Հասմիկ Ղարիբյանի դուստրն է: Ցանկը կարելի է շարունակել:

Բնականաբար, նաեւ փաստ է, որ այս կանայք ունեն hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Գոհար ջան, այս ինչ անխիղճ քայլ արեցիր: Բա որ հանկարծ նոր կազմավորված հակակոռուպցիոն հանձնաժողովն այս հոդվածդ կարդա, ինչ կլինի այդ խեղճ տնօրենների վիճակը:
    Մնում է մի ճանապարհ` ծնողներով աղոթենք, որ մեր երեխաների դպրոցները ղեկավարող մայր և դուստր տնօրենները նման հոդվածներից հետո պրոբլեմներ չունենան: Որ նրանք մեր և մեր երեխաների գլխից միշտ անպակաս լինեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728