Լրահոս
Օրվա լրահոսը

 Մաեստրո Վահան Մարտիրոսյանի փայլուն ելույթը Պրահայի Սմետանայի անվան դահլիճում

Փետրվար 19,2015 16:49

Փետրվարի 16-ին Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Հանրային տան Սմետանայի հանրահայտ դահլիճում ղեկավարեց Հայաստանի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը՝ արդեն երկրորդ անգամ հանդես գալով այս նվագախմբի հետ։ Ժամանակին Պրահայի ռադիոյի այս նվագախմբի հետ հանդես են եկել նաեւ Արամ Խաչատրյանն ու Քշիշտոֆ Պենդերեցկին։

Լեփլեցուն դահլիճը ջերմորեն ընդունեց նախ նվագախմբի եւ հայտնի դաշնակահար Ալեքսանդր Գինդինի ելույթը՝ Չայկովսկու դաշնամուրի համար 1-ին կոնցերտը, իսկ հետո նաեւ Ստրավինսկու եւ Սկրյաբինի կոնցերտները։

Համերգի ավարտին նվագախմբի գեղարվեստական տնօրեն Յան Սիմոնը ջերմորեն արտահայտվեց հայ դիրիժորի մասին, ասելով՝. «Մենք շատ երջանիկ ենք, որ մեզ հաջողվեց կրկին նվագել Վահան Մարտիրոսյանի հետ։ Հիշում ենք 2013-ին»Յանիչկուվ Մայ,, միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հանդես եկանք Օստրավայում, ուր նա հիանալի ղեկավարեց Խաչատրյանի կոնցերտը։ Այս ծրագրում Չայկովսկին ու Ստրավինսկին արդեն իսկ հայտնի էին, բայց Սկրյաբինի «Պրոմեթեւսը» շատ հազվադեպ է կատարվում, եւ վերջին անգամ Պրահայում հնչել էր 15 տարի առաջ։ Բոլորը տեսան, թե ինչպես լեփլեցուն դահլիճը դիմավորեց։ Ի դեպ, նույն վիճակն էր նաեւ առավոտյան գլխավոր փորձի ժամանակ, դահլիճը կրկին լեփլեցուն էր։ Հուսանք, որ առաջիկա տարիներին Վահան Մարտիրոսյանը կրկին հանդես կգա մեր սիմֆոնիկի հետ,,։

Իսկ Վահան Մարտիրոսյանը համեստորեն համերգի հաջողությունը վերագրեց նվագախմբին՝ «Համերգն ինձ թվում է լավ անցավ, շատ չքնաղ նվագախումբ է։ Մեր միջեւ շատ ջերմ հարաբերություններ ստեղծվեցին։ Բեմի վրա բոլորս իրար ժպիտով էինք նայում եւ հասկանում էինք կես խոսքից ու կես ժեստից։ Ոչ լիարժեք երեք փորձ ենք արել եւ մի պահ եկավ, որ ես հասկացա, որ երաժիշտներին տանջելու կարիք չկա, շատ շուտ կարողացան պատրաստվել եւ փորձից փորձ արագ աճ ցույց տվեցին։ Նրանք կարողանում են դիրիժորի ձեռքերը կարդալ։ Դա մեծ պրոֆեսիոնալիզմ է եւ ժամանակ չէինք կորցնում բացատրության վրա»։

Մաեստրոյի կարծիքով ,,այս համերգում ամենաբարդը Սկրյաբինի ,,Պրոմեթեւս. Կրակե պոեմն,, էր, քանի որ այն քիչ են կատարում, ոչ նվագախմբերը լավ գիտեն, ոչ էլ դիրիժորները։ Ստրավինսկու «Հրեղեն թռչուն»-ը եւ Չայկովսկու դաշնամուրի կոնցերտը ավելի շատ են ղեկավարում , նվագախմբերն ու դիրիժորները լավ գիտեն,,։

Պրահայի հանդիսատեսն էլ շատ ջերմ էր,- վերջում ավելացրեց մաեստրոն։

Չեխիայից հետո Վահան Մարտիրոսյանը համերգներով հանդես կգա Երեւանում, իսկ հետո՝ Ճապոնիայում»։

 Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728