Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի բռնաբարեք ՀՀ օրենքները» (Տեսանյութ)

Փետրվար 19,2015 16:40

Այսօր կառավարության շենքի մոտ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա էին անում: Նրանք «Մի բռնաբարեք ՀՀ օրենքները», «Պահանջում ենք 5 000 000 000 դրամ պարտքի վճարում», «Տվեք մեր փողերը, եւ վերջ» այսպիսի գրառումներով պաստառները ձեռքներին կառավարության մոտ բացականչում էին` «Պարտքի մարում, պարտքի մարում»:

Բողոքի ցույցի մասնակիցները հիմնականում աշխատանքից ազատվածներն էին: Ցուցարարներից մեկն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մարդկանց այն աստիճանի են հասցրել, որ այլեւս մտահոգ էլ չեն` կաշխատի՞ գործարանը, չի աշխատի. «Մեր փողերը տան, գնանք տուն»:

Նաիրիտցիներից մեկն էլ ասաց, գործարանի չաշխատելու ու բողոքի ակցիայի համար մեղավորը կառավարությունն է, միշտ հույս են տվել, ու վերջում ստել. «Էն որ ասում են միջինը 200 հազար աշխատավարձ են տվել մարդկանց, էդպես չէ, քիչ են տվել: Վերեւները միլիոններ են ստանում, դրանց էլ գումարում են սաղի հետ, հանում միջին աշխատավարձ, ու ասում, թե 200-250 հազար աշխատավարձ են տվել: Սուտ են ասում` 35-40 հազար են տվել»:

Հիշեցնենք, որ կառավարությունը խոստացել է մինչեւ փետրվարի 28-ը մեկ ամսվա աշխատավարձ վճարել, այդ թվում նաեւ աշխատանքից ազատվածներին, սակայն վերջիններս պահանջում են 18 ամսվա աշխատավարձերը միանգամից վճարել:

Nairit_5 Nairit_2 Nairit_1 Nairit_6

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728