Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄԷ Շախմատի ֆեդերացիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Փետրվար 19,2015 16:06

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, գոհունակությամբ նշելով, որ երեկ Էմիրությունների նորանշանակ դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասեմիի հետ ունեցած հանդիպման ժամանակ առիթ է ունեցել հանգամանորեն քննարկելու հայ-էմիրաթական հարաբերություններն ու համագործակցության հեռանկարին վերաբերող հարցերի լայն շրջանակ և անկեղծորեն ուրախ է, որ այսուհետ սպորտի բնագավառը ևս, հատկապես՝ շախմատը, կներառվի փոխգործակցության ոլորտների ցանկում:

Սաիդ Ալ Մեիբալը նշել է, թե չափազանց տպավորված է Հայաստանում շախմատի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքով, աշխարհում առաջինը հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման հաջողված փորձով և ընդհանրապես, առանց տարիքային սահմանափակման շախմատ խաղալու մշակույթն ամբողջ երկրում տարածելու աշխատանքով:

Արաբական Միացյալ Էմիրությունները, այդ երկրի Շախմատի ֆեդերացիայի նախագահի խոսքով, մեծապես հետաքրքրված է շախմատի ոլորտում Հայաստանի օրինակելի փորձն ուսումնասիրելու և Էմիրություններում ևս կիրառելու հարցում, ավելին՝ իր երկրի գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումներ անելու նաև շախմատի ոլորտում: Սաիդ Ալ Մեիբալը ոլորտի հաջողությունները պայմանավորել է նաև Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի և նրա նախագահի ակտիվ գործունեությամբ:

Սերժ Սարգսյանը ողջունել է շախմատի ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությունը զարգացնելու Էմիրությունների հետաքրքրվածությունն ու ցանկությունը: Նա պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի միջև Համագործակցության և փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալը:

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728