Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Մկրտչյան. «Հ/կ-ների մասին» օրենքը բոլոր հնարավորությունները տալիս է, որ հ/կ-ները ինքնաֆինանսավորմամբ գործեն»

Փետրվար 19,2015 15:50

Արսեն Մկրտչյանի կարծիքով՝ արդարադատության նախարարությունը հակված է, որ օրենքը հիմք տա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին առավել արդյունավետ գործել

«Այս օրենսդրական փաթեթը բխում է Քաղաքացիական հասարակության զարգացման հայեցակարգից»,- փետրվարի 19-ին «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Նրա խոսքերով՝ օրենքի անհրաժեշտությունն առաջացել է հասարակական կազմակերպությունների առաջարկություններից, այն բոլոր հնարավորությունները տալիս է, որ հասարակական կազմակերպությունները ինքնաֆինանսավորմամբ գործեն: Նախագիծն այսօր գտնվում է աշխատանքային փուլում, անցկացվել են մի շարք քննարկումներ հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի հնարավոր խնդիրները ուղղեն:

«Արդարադատության նախարարությունը կարեւորել, կարեւորում է եւ շարունակելու է կարեւորել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքն օրենքների նախագիծների վերաբերյալ ընդհանրապես, առավել եւս՝ այս նախագծի վերաբերյալ: Մենք հակված ենք, որ այս օրենքը լինի հնարավորություն տվող կանոնավորումը, որը հիմք կտա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին առավել ճկուն մեխանիզմներ ունենալ եւ առավել արդյունավետ գործել»,- ասաց նա:

Պարոն Մկրտչյանը նշեց, որ գերակայում է կարծիքը, որ քննարկվում է միայն «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը, բայց փաթեթը մեծ է եւ իր մեջ է ներառում նաեւ մի շարք արտոնություններ. «Արդարադատության նախարարության կից Հանրային խորհրդում այս նախագիծը մի քանի անգամ քննարկվել է, փոքրիկ աշխատանքային խմբեր ձեւավորվեցին հասարակական կազմակերպությունների կողմից, արդյունքում՝ բավականին հետաքրքիր քննարկումներ տեղի ունեցան: Համենայնդեպս, փաստ է՝ բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ առավել որակյալ օրենք, որպեսզի մեր ապագա զարգացման համար հնարավորություն ստեղծվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728