Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյանը հայ-թուրքական արձանագրությունների մասին. «Մեռյալ փաստաթուղթ էր, երբեք չէր աշխատի»

Փետրվար 19,2015 15:44

Հրապարակախոս Սարգիս Հացպանյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից ետ կանչելու որոշմանը, նշեց, որ հենց կանչելու գործողությունն ինքնին արդեն անհեթեթ է: Ըստ Սարգիս Հացպանյանի՝ եթե մի պետական միավոր Թուրքիայի դեմ քայլ է անում, նման բանը «բազարի առարկա է դարձնում»:

Պրն Հացպանյանը օրինակ է բերում. «Եթե ես ուզենամ նման բան ետ կանչել, ապա դա ես մի այնպիսի բազարի առարկա կդարձնեմ ողջ Ռուսաստանով, Ամերիկայով, Եվրոպայով մեկ: Այսինքն՝ յուրաքանչյուր ակտ գին ունի: Դժբախտաբար, մեր երկրում պետական միավորները, քանի որ պետական չեն, առանց դրա գնի արժեքը հասկանալու այն ետ են կանչում»:

Հրապարակախոսը հարց է ուղղում՝ ի՞նչ կլինի, եթե Թուրքիան այդ արձանագրությունները վավերացնի. «Էշի կարգավիճակում կմնանք: Սա երկու երկրների արտաքին գործերի նախարարներն են ստորագրել: Իրավական առումով, արդյոք իրավունք կա՞ ետ կանչելու Ազգային ժողովից: Ես, չլինելով այդ դաշտի անձնավորություն, ենթադրում եմ, որ չպիտի լինի»:

Սարգիս Հացպանյանը վստահեցնում է, որ հայ-թուրքական արձանագրությունները մահացած փաստաթուղթ է: Նաեւ Հիլարի Քլինթոնի պատմածն է մեջբերում, թե ինչպես են մի կերպ երկու երկրների արտգործնախարարներին հյուրանոցից հանել եւ տարել փաստաթղթի ստորագրմանը. «Սա մեռյալ փաստաթուղթ էր եւ երբեք չէր աշխատի: Այստեղ Հայաստան պետությունը դրանց ստորագրումով չպիտի շահագրգռված լինի»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728