Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյան. «Գագիկ Ծառուկյանին ընդդիմադիր հորջորջելը անհեթեթության գագաթնակետն է» (Տեսանյութ)

Փետրվար 19,2015 15:28

«Ես բազմիցս ասել եմ, որ ԲՀԿ անունով կուսակցություն չկա, ամբողջն անհեթեթ փուչիկներ են, այդտեղ չկա գաղափար, չկա մարդ, չկա աշխատանք: Դա հասարակական գործիչ, քաղաքական գործիչ չհանդիսացող, նույնիսկ գործարար չհանդիսացող մարդու ֆեոդալական համակարգի վրա ստեղծված անհասկանալի միավոր է»,- այսօր «Հայելի» ակումբում ԲՀԿ գործունեության մասին այսպիսի քննադատություն հնչեցրեց հրապարակախոս Սարգիս Հացպանյանը:

Ըստ բանախոսի՝ սկզբից էլ հայտնի էր, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի նախագիծն է. «Վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին, որ մեկը շատ լավ կարողացավ Ծառուկյանին օգտագործել, քանի որ նրա խելքը այդքան չէր հասնում այդ խաղի մեջ մտնելուց»:

Սարգիս Հացպանյանը վստահեցնում է, որ Գագիկ Ծառուկյանին ընդդիմադիր հորջորջելը անհեթեթության գագաթնակետն է. «Ես հայտարարել եմ, որ եթե Ծառուկյան Գագիկը իր կյանքի մի րոպեն անգամ դառնա ընդդիմադիր, այդ դրան հետեւող առաջին ժամում ինքը կդառնա բոմժ, իրեն կունեզրկեն մինչեւ վերջին շապիկը»:

«Ինձ համար նաեւ անհասկանալի է, որ մարտի մեկի արյան մեջ ձեռքերը թաթախած մարդկանց հետ ինչպե՞ս Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ սիլի-բիլի անել»,-հետաքրքրվեց պրն Հացպանյանը:

Սարգիս Հացպանյանի դիտարկումները Գագիկ Ծառուկյանի մասին՝ տեսանյութում

Ասուլիսին ներկա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ վերջին ներքաղաքական գործընթացները վերլուծելիս նշեց, որ ընդգծվել է այն կարմիր գիծը, որը խորհուրդ չի տրվում խախտել ո՛չ իշխանական, ո՛չ էլ իշխանական ուժերին. «Դա հղի է այնպիսի բացասական հետեւանքներով, ինչպիսին մարտի մեկի դեպքերն էին»:

Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ առաջիկայում սպասվող ԲՀԿ համագումարը թույլ կտա հասկանալ, թե որքանով Ծառուկյանը կկարողանա միավորող գործոն հանդես գալ. «Եթե ոչ, ապա ընդդիմությունը հանդես կգա հինգ կողմերով՝ ՀԱԿ, «Ժառանգություն», ՕԵԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ»:

Վերջին իրադարձությունների հետ կապված, ըստ սոցիոլոգի տվյալների, Գագիկ Ծառուկյանի ռեյտինգը հասավ 30 տոկոսի, մինչդեռ ինքը երբեք 15 տոկոսից ավել չի եղել. «Այսօր ընդդիմությունը կորցրեց իր առաջնորդին, որը կարող էր միավորող հանդես գալ, անհասկանալի է, ո՞վ կլինի ընդդիմության հաջորդ ղեկավարը, ինչպես անհասկանալի է, թե Սերժ Սարգսյանից հետո ով կգա իշխանության գլուխ: Մենք ունենք առաջնորդների դեֆիցիտ: Ընդդիմությունը պառակտվեց , իսկ ՀՀԿ-ն պահպանեց դիրքերը»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728