Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բռնցքամարտիկները մեկնարկում են նախաօլիմպիական տարում

Փետրվար 19,2015 15:03

Փետրվարի 23-ի վաղ առավոտյան Հայաստանի լավագույն բռնցքամարտիկները մեկնում են Սոֆիա՝ մասնակցելու նախաօլիմպիական տարում իրենց առաջին լուրջ մեկնարկին՝ «Ստրանջա» 66-րդ միջազգային մրցաշարին:

Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը եւ մարզիչ Մանվել Գաբրիելյանը մրցավայր ուղեկցում են հանրապետության լավագույն բռնցքամարտիկներից 10-ին: Նրանք են. Արթուր Հովհաննիսյան՝ 49 կգ, Կորյուն Սողոմոնյան՝ 52, Հենրիկ Մոքոյան՝ 56, Մանվել Բարսեղյան՝ 60, Հովհաննես Բաչկով՝ 64, Վլադիմիր Մարգարյան՝ 69, Արման Հովհիկյան՝ 75, Նարեկ Մանասյան՝ 81, Հենրիկ Սարգսյան՝ 91, Հակոբ Մելքոնյան՝ +91:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728