Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը մերժել է Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) բողոքը

Փետրվար 19,2015 14:59

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ)  պաշտպանների բողոքը: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց  Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը:

Հակոբյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան` վիճարկելով առաջին ատյանի դատարանի` Հակոբ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումը:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը կալանավորվել է փետրվարի 4 –ին: Նա մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության եւ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ:

Կարեն Սարդարյանն ասաց նաեւ, որ իրենք շարունակելու են վիճարկել առաջին ատյանի դատարանի որոշումը, քանզի անհիմն են համարում այն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728