Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնիսաժի կրակոցների գործով» փորձագետը պնդեց, որ կրակոցները վերեւից ներքեւ են եղել

Փետրվար 19,2015 14:46

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գոռ Առաքելյանի (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի), Վալերի Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը: Դատարան դարձյալ չէին ներկայացել երեք տուժողները, որոնք անցյալ տարվա մայիսին հրազենային վնասվածքներ էին ստացել Վերնիսաժ կոչվող տոնավաճառում:

Մեղադրողը դատարանին ներկայացրեց «Մակարով» տիպի ատրճանակը՝ ապացույցը, որը հետազոտվեց, դրանով իսկ ավարտվեց ապացույցների հետազոտման փուլը ընդհանրապես:

Vernisaj_4Այսօր դատարան էր ներկայացել վկա Վարդան Զոհրաբյանը եւ փորձագետ Ռուդիկ Պողոսյանը: Ռ. Պողոսյանն ասաց, որ երկու ելքային հրազենային վնասվածք է եղել ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի վարտիքի եւ անդրավարտիքի վրա եւ մեկ վնասվածք էլ վերնաշապիկին: Ըստ նրա՝ կրակոցի ուղղությունը եղել է վերեւից ներքեւ (դա խոսում է պաշտպանական կողմի այն պնդման մասին, որ կրակողը նպատակ չի ունեցել կյանքի համար վտանգավոր կրակոց արձակել): Ըստ փորձագետի, կրակոցը եղել է պատահական:

Վկա Վարդան Զոհրաբյանը նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, որ Գոռ Առաքելյանը դուրս է եկել իր մեքենայից եւ ինքը տեսել է, որ նա 2-3 կրակոց է արձակել Վալերի Հովհաննիսյանի հետեւից, որը վազում էր Վերնիսաժից Խանջյան փողոցի ուղղությամբ:

Vernisaj_ElbakyanԻ դեպ, այս վկան մասնակցել էր նաեւ դեպքի վայրի զննությանը:  Վկան դատարանում ասում էր, որ մոտավորապես է հիշում եւ ասաց, որ 2 կրակոցն է հիշում՝ Վալերի Հովհաննիսյանի ուղղությամբ արձակված: Իսկ երբ դատավարության կողմերից փորձեցին ճշտել, թե ուղղություն ասելով ինչ նկատի ուներ, նա ասաց, որ խառնաշփոթ էր ստեղծվել եւ ինքը չի տեսել, թե որ ուղղությամբ է Գոռ Առաքելյանը կրակել:

Erem SargsyanԳոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին, թե ի վերջո պարզվել է, որ 5 կրակոց է եղել դրսում, որից մեկը կպել է գետնին եւ հնարավո՞ր է, որ դրսում վկայի  տեսած կրակոցներից մեկն էր դա, վկան չբացառեց, ասելով՝ հնարավոր է:

Քանի որ այլ վկաներ այսօր դատարան չէին եկել, դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 4-ին:

Vernisaj_5Նկատենք, որ պաշտպանական կողմից ոչ ամբաստանյալ Ներսես Մելքոնյանը եւ ոչ նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը դեռեւս հարցեր չեն տվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728