Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյանը պահանջում է թուղթ բերել թուրք-ադրբեջանական ծառայություններից, որ փող չեն տվել Նախախորհրդարանին

Փետրվար 19,2015 14:37

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանն անդրադարձավ Նախախորհրդարանի՝ իր դեմ դատարան ներկայացրած հայցին, ըստ որի, Գագիկ Մելիքյանին պատասխանատվության են կանչում թուրքերի եւ ադրբեջանցիների փողերով ակցիա անելու զրպարտության համար:

Նա վստահեցրեց. «Ես գիտեմ՝ ինչ եմ ասել»:

Մեր հարցին՝ ունե՞ք ապացույց, նա պատասխանեց. «Իսկ իրենք ունե՞ն ապացույցներ: Դատի ես չեմ տվել: Դատի տվել են իրենք եւ իրենք պետք է ապացուցեն, որ ես զրպարտել եմ»:

Նա վստահեցրեց, որ օրենքով նախատեսված է՝ ով դատի է տալիս զրպարտելու համար, նա էլ պետք է ապացույցներ ներկայացնի. «Այ երբ որ ինքը՝ Հիմնադիր խորհրդարանը համապատասխան փաստաթղթեր կներկայացնի թուրք-ադրբեջանական հատուկ ծառայություններից, որ իրենք այդ ծառայություններից գումարներ չեն ստացել, ես պատրաստ եմ այդ հայտարարության համար ներողություն խնդրել: Իսկ իմ խոսքը ընդհանուր առմամբ վերցրած քաղաքական է, քաղաքական ենթատեքստ ունի, իրավական որեւէ հիմք չունի: Իսկ այդ պարագայում բնորոշ է հունական ասացվածքը՝ իսկ ո՞ւմ էր դա ձեռնտու: Պատասխանը թողնում եմ ձեզ»:

Մեր հարցին՝ Դուք քաղաքական գործիչ եք, հայտարարություն եք անում,Դուք Ձեր հայտարարության համար պատասխանատո՞ւ եք՝ նա պատասխանեց. «Ես իմ հայտարարության համար պատասխանատու եմ: Հիմքեր պետք է ունենան դատի տվողները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Պարզվում է, որ գրագիտության դասեր տվողն ու օրենքներ ընդունողը նույնիսկ տարրական գիտելիքներ չունի Քաղաքացիական օրենսգրքից.

    Հոդված 1087.1. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները
    …………………………………………………………………………………………………………………………
    4. Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:

  2. Կարո Մելիքյան says:

    Գ.Մելիքյան. տվյալ դեպքում՝ միակ փաստը ձեր զրպարտությունն է,որի համար պատասխան պետք է տաս, իսկ մնացածը՝ քուչի լեզվակռիվ,եթե խոսքիդ տերը չես՝դա արդեն ուրիշ օպերայից է…,գուցե անմեղսունակ՞ էս։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728