Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցակի մասին

Փետրվար 19,2015 14:16

Առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում առաջարկել էր Ցեղասպանության հռչակագրի հետ կապված ստեղծել նոր հանձնաժողով, որոնց կազմում ներկայացրել էր մի քանի մարդկանց անուններ, այդ թվում՝ Ալեքսանդր Արզումանյանին:

Այսօր լրագրողների հետ զրույցում մեր հարցին՝ այդ ցուցակում Ձեր անունը նշելն ի՞նչ էր նշանակում,Դուք համաձա՞յն եք այդ հանձնաժողովի կազմում լինել՝ նա պատասխանեց. «Իմ անունն ինչո՞վ է տարօրինակ: Ես հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիրներից եմ: Այդ հարցերով զբաղվել եմ 20 տարի: Եվ եթե որեւէ մեկը գտնում է, որ այդ թեմայով կարելի է քննարկում անել, ակնհայտ է, որ ես կարող էի մտքներով անցնել: Այլ հարց է, որ իմ մոտեցումն ուրիշ է»:

Թե ինչ նկատի ուներ պարոն Արզումանյանը ուրիշ մոտեցում ունենալ ասելով՝ չմանրամասնեց՝ խոստանալով խոսել այդ թեմայով ավելի ուշ:

Թե ինչու էր ցուցակում տեղ գտել նաեւ Վանո Սիրադեղյանը, նա կարո՞ղ է արդյոք վերադառնալ՝ Ալեքսանդր Արզումանյանը հորդորեց այդ հարցն ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Նա ձեզ կպատասխանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728