Եգիպտացի Իբրահիմ Համատոն աշխարհում միակ թենիսիստն է, որ ձեռքեր չունի:
Սերը սեղանի թենիսի նկատմամբ այնքան մեծ եղել, որ նա 10 տարեկանում դժբախտ պատահարում ձեռքերը կորցնելուց հետո էլ սովորել է խաղալ: Իբրահիմը ռակետը բռնում է բերանով եւ հետը վարվում է այն աստիճան վարպետորեն, որ 2014 թվականին մարզաձեւի միջազգային ֆեդերացիան նրան հրավիրել է Ճապոնիայում ընթացող աշխարհի առաջնությունում «մրցակցելու» փոքր ռակետի ուժեղագույն ներկայացուցիչների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ mirfactov.com-ի