Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. էական որեւէ փոփոխություն չի կատարվել. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 19,2015 13:06

Երբ Ազգային ժողովը նոյեմբերի 20-ին մերժեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, կառավարությունը շտապեց լրամշակել այն եւ կրկին դնել շրջանառության մեջ։ Արդեն տարեվերջին օրինագծի լրամշակված տարբերակը դրական եզրակացություն ստացավ կառավարության կողմից եւ ուղարկվեց Ազգային ժողով։

«Չորրորդ իշխանությունը» նախագծի լրամշակված տարբերակի մասին զրուցեց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Պատգամավորը տեսակետ հայտնեց, որ կատարված լրամշակումները սկզբունքային կամ առանցքային չեն եղել, փոփոխությունները կրել են խմբագրական բնույթ։

«Այդ պատճառով խնդրեցի օրինագծի զեկուցող արդարադատության փոխնախարար Սուրեն Մկրտչյանին անդրադառնալ հատկապես այն դրույթներին, որոնք փոխվել են ԱԺ-ում նախագիծը մերժվելուց հետո։ Ականատես եղանք, որ էական որեւէ փոփոխություն չի կատարվել։ Մեր այն մտահոգությունները, որ նախագիծը թեեւ վերնագրված է անձնական տվյալների պաշտպանության մասին օրինագիծ, սակայն նրանում ավելի շատ խոսքը գնում է անձնական տվյալների փոխանցման, հավաքման եւ այլ երկրների կամ երրորդ անձանց փոխանակման մասին»,- պարզաբանեց պատգամավորը։

Պատգամավորը նկատեց, որ օրինագծում տեղ են գտել նաեւ այլ մտահոգիչ ձեւակերպումներ, որոնք նախագիծը դարձնում են անորոշ, շատ ընդհանուր եւ կարող են տալ կամայական մեկնաբանություններ եւ կիրառման հնարավորություններ։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728