Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իշխանական վերնախավը՝ բանկրոտ

Փետրվար 19,2015 12:58

«Այստեղ ինքնիշխանության լուրջ հարց է»,-այսօր «Հայաստան 2015. հունվարյան հարվածներ» խորագրով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետազոտությունների ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Գյումրիում կատարված հրեշավոր սպանությանը:

Ըստ քաղաքագետի՝ պարզ չէ նաև Ռուսաստանի պահվածքը: Պարոն Սարգսյանը հնարավոր է համարում, որ Ռուսաստանն ուզում է հեռանալ այստեղից, դրա համար էլ նման կոնֆլիկտներ է սադրում:

Այնուհետև զարմանք հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նամակ է գրել ՌԴ դատախազին, որը կորել է:

Մանվել Սարգսյանը վարկած է առաջ քաշում, թե հնարավոր է նաև այն, որ իրականում ոչ Թուրքիան ոչ էլ այլ ուժեր Ռուսաստանի գլխին այս պատմությունը չեն սարքել, հակառակ դեպքում, եթե ՌԴ-ն զգար, որ իր գլխին են սարքել, դժվար թե այդպես պահեր, այստեղ ավելի տրամաբանական է, որ փորձում է թշնամացնել ժողովուրդներին:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Գյումրիի ոճրագործության նկատմամբ արձագանքին, պարոն Սարգսյանն ասաց. «Սա ես բնորոշում եմ որպես իշխանական էլիտան՝ բանկրոտ: ՀՀ իշխանությունը ցույց տվեց, որ ինքն ուրիշ պետության շահերից է գործում: Երբ մարդիկ ի վիճակի չեն որևէ դիրքորոշում ցուցաբերել և պաշտպանել մարդկային շահերը»:

Ըստ նրա՝ այս ամենի շարունակությունն էր Բերձորում Նախախորհրդարանի անդամներին ծեծի ենթարկելը: Մանվել Սարգսյանը նկատեց. «Նույն այդ իշխանական էլիտան որևէ ձև չի գտել կարգավորելու իրավիճակը, և տեսանք Բերձորում հարձակումը ժողովրդի վրա: Մի ապշելու բան, որը ոչ մի հիմք չունի. հիմա էլ նորից ստեղծվել է մի խնդիր, որ հիմա էլ արդեն բանկրոտային իրավիճակում ԼՂՀ իշխանություններն են հայտնվել»:

Դառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին՝ պարոն Սարգսյանն ասաց. «Ո՞ւմ էր պետք Գագիկ Ծառուկյանին մեջտեղ գցելը. անհասկանալի է: Սովորաբար նման պահերին մի հայտարարություն էր արվում, թե մենք պատերազմի մեջ ենք, մեզ կայունություն է պետք: Այդքանը սովորաբար բավարար էր լինում, որ բոլորն իրենց զուսպ պահեին: Բայց այժմ արհեստական մի բան է ստեղծվել՝ մի վիճակ, որ ամբողջ երկիրը քաղաքական առումով կախվել է: Այս վիճակում միայն նման բաներ կարելի է սպասել առաջին հայացքից լրիվ անիմաստ, բայց իրականում հասկանալի»:

Մանվել Սարգսյանը չի բացառում, որ ներքաղաքական այս հարցերում ՌԴ մատը խառն է. «Հենց պրոռուսական ուժերին հարված եղավ, այն ուժերին, որ րոպեն մեկ գնում են Մոսկվա, Մոսկվայի անունով երդվում՝ ԲՀԿ, ՀԱԿ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728